Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 01
Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան հունվարի 30-ին ընդունել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում, մասնավորապես` հյուպատոսական շրջանում, մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների` սիրիական նախակրթական հաստատություններում ու վարժարաններում դասավանդելու թույլտվություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի ու Սիրիայի միջև կրթական դիպլոմների ճանաչման հարցերը:

Աշոտ Մանուկյանը նահանգապետին հայտնել է, որ հյուպատոսական շրջանում ապրում է շուրջ 500 ՀՀ քաղաքացի, հիմնականում` կանայք, որոնց մի մասը, ունենալով բարձրագույն կրթություն, չի կարողանում աշխատել ուսումնական հաստատություններում, քանի որ առկա են բազմաթիվ խոչընդոտներ:

Ալի Ահմադ Մանսուրան խոստացել է զբաղվել այդ հարցերով: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հյուպատոսության կողմից ներկայացվող թեկնածուներին աշխատանքի տեղավորման հարցերով կաջակցի անձամբ նահանգապետը:

Նահանգապետը խոստացել է նաև Հայաստանի բուհերի դիպլոմների ճանաչման վերաբերյալ հարցը քննարկել Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիյաս Բարաքաթի հետ, նախքան նախարարի` առաջիկայում Հայաստան նախատեսվող այցելությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը նահանգապետին է փոխանցել Արարատի մարզպետի` Հայաստան այցելելու հրավերը, որն ընդունվել է գոհունակությամբ: ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 437 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

    


Կարսի քաղաքային խորհուրդը վերջնականապես կայացրեց քաղաքում սկզբնապես որպես հայ-թուրքական բարեկամության հուշարձան կառուցված Բարեկամության հուշակոթողի ապամոնտաժման որոշումը:
Կարսի քաղաքային խոորհրդի` քվեարկության մասնակցող 23 անդամներից 19-ը «կողմ», իսկ 4-ը «դեմ» քվեարկեց հուշարձանի ապամոնտաժմանը: «Կողմ» ձայների առավելությամբ որոշում ընդունվեց ոչնչացնել 35 մետր բարձրություն ունեցող կիսաավարտ հուշարձանը:
Ապամոնտաժման որոշմանը դեմ քվեարկեցին ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ հայ-թուրքական բարեկամությանը նիվրված հուշարձանն անվանել էր «այլանդակ» և ցանկացել էր այն ապամոնտաժված տեսնել:






Դիտարկումների քանակը: 422 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկվել է նաև ԵԽԽՎ-ում ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու հարցը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Չավուշօղլուն փորձելու է ամեն հնարավորություն օգտագործել 2005 թվից դե յուրե գործող՝ ԼՂ հարցերով հանձնաժողովը վերակենդանացնելու համար. «Չավուշօղլուի նպատակն է, այս ենթահանձնաժողովի աշխատանքները վերականգնելով, դրա գործունեության արդյունքում ունենալ հակահայ բանաձև, որը կատարման համար համապարտադիր կլինի»:
Զոհրաբյանի գնահատմամբ, Վեհաժողովի ֆորմատում նման ենթահանձնաժողովի ստեղծումը չի կարող արդյունավետ լինել և չի կարող նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը. «Հասարակ նիստերի ընթացքում հայ և ադրբեջանական պատվիրակությունների քննարկումները ընթանում են պատերազմական իրավիճակում. դա ուղղակի ռմբակոծություն է վիրավորանքների, մեղադրանքների, իսկ այդ ենթահանձնաժողովի աշխատանքների ժամանակ հարցն ուղղակիորեն կարող է հասնել ձեռնամարտի»:


ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը բյուրոյին բաց նամակ է հղել, որտեղ ասվում է, որ հայկական պատվիրակությունը նպատակահարմար չի համարում անարդյունավետ վարժանքներին մասնակցելը: Բացի այդ, պատվիրակությունը հանդիպել է Բյուր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 783 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)







Թուրք հաքերների մի խումբ կոտրել է արտասահմանյան 6713 կայք, որոնցում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումներ։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ իրենց «1923 թուրքական խումբ» անվանող հաքերները կոտրել են արտասահմանյան կայքերը եւ թուրքերենով ու անգլերենով թողել հետեւյալ հաղորդագրությունը. «Հայկական ստերին մի հավատա, ամենամեծ ցեղասպանությունը դու ես արել, Ամերիկա՜»։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 493 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


 Հայաստանի Հանրապետությունը պետք է այսօր բոլոր քայլերը ձեռնարկի, որ ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Խոսելով ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբացման վերաբերյալ` նա խիստ կարևորեց Արցախի Հանրապետության անմիջական ներկայացուցիչների մասնակցությունը ենթահանձնաժողովի աշխատանքներին, շեշտելով, որ ոչ ոք իրավասու չէ լուծել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլ նաև ԵԱՀԿ բանակցային գործընթացում:

«Մենք այսօր խնդիր ունենք, որ Արցախի Հանրապետությունը դառնա բանակցային կողմ, և այդ խնդիրը պետք է լուծեն միայն ԼՂՀ ներկայացուցիչները: Ոչ ոք իրավասու չէ խոսել սահմանների կամ կարգավիճակի վերաբերյալ` նույնիսկ Հայաստանի Հանրապետության անունից: Արցախն առանձին անկախ պետություն է, որը ձևավորվել է նույն ժամանակ, ինչ Հայաստանի Հանրապետությունը` նույն օրենքի հիման վրա», - նշեց Զ.Փոստանջյանը: 

Ըստ բանախոսի` Հայաստանը պետք է օր առաջ ճանաչի Արցախի Հանրապետությունը, ինչը, նրա խոսքով, կլինի ՀՀ արտաքին դիվանագիտության լավագույն քայլը: Փոստանջյանը նաև հիշեցրեց, որ զինադադարի համաձայնագրի տակ դրված է նաև ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը: 

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 464 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)







Եվրոպական Միությունը կարող է օգնել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վրա՝ օգտագործելով սեփական միջոցները, սակայն չի կարելի հույսը դնել միայն այդ կառույցի վրա, ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է շվեդական խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի ղեկավար Կառլ Համիլթոնը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 470 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Yerevan Miniciapality Logo Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքով երթևեկության և հետիոտնի համար հնարավոր անհարմարությունները վերացնելու նպատակով վաղ առավոտից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են փողոցների և մայթերի մաքրման աշխատանքներ: 
Աշխատանքներում ներկայում ներգրավված են ձյան մաքրման համար նախատեսված 270 միավոր  հատուկ տեխնիկայից 35-ը` այդ թվում ինչպես ձյուն մաքրող, այնպես էլ աղ և ավազ ցանող մեքենաներ: Անհրաժեշտության դեպքում կավելացվի հատուկ տեխնիկայի քանակը: 
Նշենք, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում պահեստավորված է անհրաժեշտ քանակությամբ աղ և ավազ (1300 տոննա աղ, 2200 խմ ավազ): Նշված քանակությունն անընդհատ լրացվում է: 
Այս պահի դրությամբ փողոցների և մայթերի մաքրման համար օգտագործվել է շուրջ 70 տոննա աղ և մոտ 160 խմ ավազ:
 Բոլոր վարչական շրջաններում, հատկապես մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում, ներկա պահին ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիտարկումների քանակը: 432 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)