Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 27

    

     




Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների փետրվարի  21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 170 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1400 կրակոց: Բացի հրաձգային այլ զինատեսակներից, ադրբեջան ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 470 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  

     

Թուրքերը մեծ աղմուկ են բարձրացրել Կոսովոյի դպրոցական դասագրքերում տեղ գտած «սխալների» պատճառով:
Մասնավորապես,
Կոսովոյի դպրոցներում բաժանված 9-րդ դասարանի աշխարհագրության դասագրքում ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածը ներկայացված է որպես Հայաստան, իսկ հարավ-արևելյան հատվածը` Քրդստան:
Սակայն թուրքերի բարձրացրած հիսթերիայի պատճառը միայն այսքանով չի ավարտվում. Կոսովոյի 4-րդ դասարանի պատմության դասագրքում կան նաև «թուրքերին վիրավորող տողեր»: Պատմության դասագրքում Թուրքիայի դրոշը պատկերված է ձիու ոտքերի տակ, տրորված վիճակում: Ըստ թուրքական լրատվամիջոցների, դասագրքերում տեղ են գտել «վիրավորական արտահայտություններ» թուրք զինվորների և թուրքերենի հասցեին:
Նշենք, որ վերոհիշյալ դասագրքերն ալբաներեն են և նախատեսված են
Կոսովոյի բոլոր միջնակարգ դպրոցների համար:


Դիտարկումների քանակը: 480 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 «Ես եւս մեկ անգամ ասեմ՝ ոչ թե ինտերնատուրան է լինելու անվճար, այլ ես ու պարոն Բաբլոյանը ոչ բարով-խերով նախաձեռնել ենք մեր հիմար գլխի վրա, որովհետեւ հիմա օրենքը պարզ չէ երբ կընդունվի…»:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 594 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների խնդրի գլոբալ լուծման համար պետք է ընդամենը մեկ քայլ՝ նվազեցնել մաքսատուրքերը։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր (ՀՀԿ խմբակցություն) Շիրակ Թորոսյանը:«Ես կարծում եմ, որ խնդրի գլոբալ լուծման համար ճիշտ կլինի, որ կառավարությունը կատարի ընդամենը մեկ քայլ՝ նվազեցնի մաքսազերծման գումարներն ու դրանք մոտեցնի Վրաստանում գործող մաքսազերծման գումարներին, որպեսզի Հայաստանի քաղաքացին ցանկանա իր մեքենան մաքսազերծել Հայաստանում»,– ասաց նա։Ըստ Թորոսյանի՝ դա միակ տարբերակն է, որը Հայաստանի քաղաքացուն չի դրդի «հակաօրինական քայլերի»։ Ինչ վերաբերում է փետրվարի 24–ին կառավարության կայացրած որոշմանը՝ ըստ որի վրացական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերը վարկ կստանան իրենց մեքենաները մաքսազերծելու համար, Թորոսյանն ասաց. «Կառավարության որոշումը որոշակիորեն կմեղմի իրավիճակը։ Արդեն հայտնի է, որ 400–ից ավելի վարորդներ մաքսազերծել են իրենց մեքենաները, բացի այդ՝ մեծ թվով մարդիկ ցուցակագրվել են մարզպետարաններում, որ ստանան այդ վարկը»։Անցած տարվա դեկտեմբերին կատարված ՀՀ «Մաքսային օրենսգրքի» փոփոխությու ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 594 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Լիբիական ընդդիմությունը ստեղծել է անցումային կառավարություն, որը գլխավորել է երկրի արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Մոհամեդ Աբդուլ ալ Ջելեյլը: Ինչպես հայտնում է BBC-ն, կառավարության մյուս անդամների անունները դեռ հայտնի չեն:Անցումային կառավարության նստավայր է դարձել Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաքը` Բենղազին:Աբդուլ ալ Ջելեյլի խոսքով` երեք ամսվա ընթացքում ժամանակավոր կառավարությունը պետք է Լիբիան նախապատրաստի ընտրությունների: Նոր կառավարությանն իր աջակցությունն է արդեն հայտնել Լիբիայում ԱՄՆ դեսպանը: Աբդուլ ալ Ջելեյլը հաստատել է, որ Տրիպոլին կմնա պետության մայրաքաղաք: Նա կոչ է արել լիբիացիներին պահպանել երկրի ամբողջականությունը և նշել, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատու է միայն Մուամմար Կադաֆին:Աբդուլ ալ Ջելեյլը հրաժարական է տվել փետրվարի 21-ին` ի նշան ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնի ուժի դեմ բողոքի: Հաջորդ օրը հրաժարական տվեց Լիբիայի ներքին գործերի նախարար Ֆաթահ Յունիս ալ Աբիդին, որը, ԶԼՄ-ների տվյալներով, Կադաֆիի կառավարությունում երկրորդ մարդն էր:Շաբաթ օրը «Ալ Արաբիային» տված հարցազրույցում Կադաֆիի որդին` Սաիֆ ալ Իսլամը, հայտարարել է, որ երկրում հնարավոր է սկսվի քաղաքացիական պատերազմ:< ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 436 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Մոտ օրերս Վրաստանում ընդդիմադիր «Ազգային կոմիտե» կուսակցությունը  Ախալցխայում պաշտոնապես կբացի իր տարածաշրջանային գրասենյակը: Ընդդիմադիր կուսակցության գրասենյակն Ախալցխայում կփորձի խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ փոփոխություններ մտցնել հասարակական տրամադրություններում, հայտնում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը:

«Իշխանությունների փոփոխումը ծրագրվում է միայն ընտրություններով: Գոյություն ունեն կուսակցություններ, որոնք այլ ձեւերով են գործում, եւ ոչ բոլոր են մեր ձեւը կիրառում»,-հայտնել է Սամցխե-Ջավախքի տարծաշրջանային կազմակերպության ղեկավար Օլեգ Սանդրոշվիլին: Ինչպես հայտնել է կուսակցության առաջնորդը, Սամցխե-Ջավախքում բոլորը պետք է նկատի ունենան որ մեկ ձայնն էլ էական նշանակություն ունի եւ մասնակցեն ընտրություններին:

«Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մեկ ձայնը կարեւոր փոփոխություն է մտցրել ընտրություններում: Բոլորս համախմբվելով պետք է գնանք դեպի ճիշտ ընտրության եւ որոշենք մեն երեխաների հետագա ճակատագիրը»,-հայտնել է նա:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 550 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ուրբաթ օրը Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացվել է բողոքի բազմամարդ ցույց` ի հիշատակ Սումգայիթի իրադարձությունների զոհերի հիշատակի:

Հայ համայնքի բոլոր թեւերը ներկայացնող երիտասարդները պահանջել են դատապարտել Սումգայիթի ոճիրը, պատժել դրա կազմակերպիչներին եւ իրագործողներին, դադարեցնել հակահայ հիստերիան  ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 449 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)