Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 03




Ադրբեջանի Քյուրդամիրյան շրջանում փետրվարի 3-ին կործանվել է ռազմական ՍՈՒ-25 օդանավը՝ վարժական թռիչքի ժամանակ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուին:

Նրա խոսքով, օդանավի անձնակազմը կատապուլտվել է եւ չի տուժել: Օդանավի անկման ժամանակ գետնին եւս ոչ ոք չի տուժել:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 461 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

   


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում խոսեց Հայաստան - Ռուսաստան հանդիպման մասին վերջերս շրջանառվող ասեկոսեների վերաբերյալ։


Ասուլիսը հրավիրել եմ մի պարզ պատճառով։ Մեծ աղմուկ է բարձրացրել իրենց «արևին» հայրենասեր լրագրողների հրատարակությունը այն մասին, որ Հայաստան - Ռուսաստան խաղը մենք վաճառել ենք։ Փորձել են մեր երկիրը, մեր ֆեդերացիան հնարավորինս խայտառակել ու վարկաբեկել։

Այս ամենը արվում է մի պարզ պատճառով. բոլորս գիտենք, որ մեր հավաքականը լավ հանդես եկավ անցած, և մեր հավաքականում հավաքված են հաղթող տղաներ։ Երբևիցե նման հավաքական անկախության 20 տարիների ընթացքում չի եղել։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու մեր երկրի ղեկավարությունը՝ հանրապետության նախ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 594 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ԵԽԽՎ բյուրոյի որոշումը ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ շարունակում է մնալ հակասական, հատկապես, որ այդ որոշումը հակասում է միջնորդ պետությունների բազմաթիվ կոչերին՝ հեռու մնալ այլ կազմակերպությունների այնպիսի գործողություններից, որոնք կարող են պոտենցիալ կերպով վնաս հասցնել բանակցային գործընթացին: 

Այդ կապակցությամբ վերջին անգամ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  հունվարի 13-ին իր ասուլիսում` բանակցային գործընթացին չվնասելու վերաբերյալ: 


Եվրոպայի Խորհրդում ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են հայտնել ԵԽԽՎ բյուրոյի կողմից ընդունած որոշման վերաբերյալ: 

Նրանք մասնավորապես դժգոհել են ԵԽԽՎ Բյուրոյի ղարաբաղյան բանակցային գործընթացին ակնհայտորեն վնասող որոշման ընդունման կապակցությամբ` նշելով, որ այդ որոշման բացասական հետեւանքների պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է ԵԽԽՎ բյուրոյի վրա: 

Նրանք կոչ են արել ԵԽԽՎ ղեկավար մարմնին  հարգանքով վերաբերվել բանակցային գործընթացի բնույթին ու ձեւաչափին եւ դրան մոտենալ հասունության զգացումով: 
... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 474 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


 Շվեդիայի ինտեգրացիայի հարցերով նախարար Էրիկ Ուլենհագը թուրքերի ճնշմամբ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված իր ելույթի տեքստից հանել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածը: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk»լրատվական ծառայությունը:

Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն` շվեդական իշխանությունների միջամտությամբ է հնարավոր դարձել ելույթի տեքստից հանել 1915-ի ողբերգության մասին հատվածը: Նշվում է նաև, թուրքական դիվանագիտական կո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 489 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
Դիտարկումների քանակը: 486 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Թուրքիայի իրավապահները զգուշացրել են «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օքթայ Վուրալի դեմ հնարավոր մահափորձի մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 474 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)




Կլամարի քաղաքապետ, Իլ-դե-Ֆրանսի եվրոպական եւ միջազգային գործերով տարածաշրջանային խորհրդի փոխնախագահ Ֆիլիպ Կալտենբախը դատապարտել է նախագահ Սարկոզիին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագծի հարցում երկերեսանիություն ցուցաբերելու համար, գրում է Nouvelles d`Arménie-ն:

Ֆիլիպ Կալտենբախը հայտարար ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 457 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 «2010թ. երկրորդ կեսից ի վեր Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես խոսում է ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելու մասին: Նման հայտարարություններից հետո յուրաքանչյուր իրեն հարգող նախագահ պետք է պատերազմ սկսեր: «Այն, որ ռազմատենչ հայտարարություններից հետո Բաքուն պատերազմ չսկսեց, խորը հիասթափություն առաջացրեց ադրբեջանական և թուրքական հասարակություններում»,-հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը PanArmenian.net ի թղթակցի հետ զրույցում:

Նրա կարծիքով, նման պա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 508 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Թուրք հաքերների հարձակումներն իրականում նպաստում են, որպեսզի հայերն առավել մեծ ուշադրություն դարձնեն տեղեկատվական անվտանգությանը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝  ներկայումս ինտերնետային կայք պատվիրող ընկերություններն ու անհատները առավել մեծ ուշադրություն են դարձնում կայքի անվտանգությանը, որի պատճառը հենց թուրք- ադրբեջանցի հաքերների հարձակումների արդյունք է։

Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ թուրքերը երբեմն հարձակվում են այնպիսի կայքերի վրա, որոնց մասին պարզապես շատերը չգիտեն։

«Նրանք երբեմն կոտրում են ինչ-որ անհայտ կայքեր, որպեսզի պարզապես տարածեն իրենց քարոզչութ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 547 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)