Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 3 » Շվեդիայի կառավարության կայքից հանվել է Հայոց ցեղասպանության մասին հատվածը
18:10
Շվեդիայի կառավարության կայքից հանվել է Հայոց ցեղասպանության մասին հատվածը

 Շվեդիայի ինտեգրացիայի հարցերով նախարար Էրիկ Ուլենհագը թուրքերի ճնշմամբ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված իր ելույթի տեքստից հանել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածը: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk»լրատվական ծառայությունը:

Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն` շվեդական իշխանությունների միջամտությամբ է հնարավոր դարձել ելույթի տեքստից հանել 1915-ի ողբերգության մասին հատվածը: Նշվում է նաև, թուրքական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հանդիպել են շվեդական կառավարության ներկայացուցիչների հետ և տեղեկացել, որ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը հիշյալ հարցի վերաբերյալ մնացել է անփոփոխ: Իսկ նախարար Ուլենհագն ընդամենը արտահայտել է իր անձնական կարքծիքը:

Հիշեցնենք, որ շվեդ նախարարը մի քանի օր առաջ Հոլոքոստի զոհերի հիշատակման օրը Ստոկհոլմի սինագոգներից մեկում ելույթ ունենալու ժամանակ անդրադարձել է նաև հայերի, ասորիների և կելտերի ցեղասպանությանը և մեջբերել է Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքերը. «Ո°վ է հիմա հիշում հայերի ցեղասպանության մասին»: Ուլենհագը հայտարարել էր, որ առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերը ցեղասպանության են ենթարկել ավելի քան մեկ միլիոն հայերի և կես միլիոն ասորիների ու կելտերի: Ի դեպ` 2010-ի մարտին, երբ Շվեդիայի խորհրդարանում 131 կողմ և 130 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանության բանաձևը, հիշյալ նախարարը դեմ էր արտահայտվել օրինագծին:





Panorama.am

Просмотров: 490 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: