Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 25
 Մենք բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Նախագահ Սարգսյանի սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ: 2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Ավելին` սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի: ՀՀ նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ: Այս մասին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ընթացքում քննարկվել է գազի սակագնի հարցը:


armenpress.am
Դիտարկումների քանակը: 421 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 «Առաջին լրատվականի» աղբյուրների համաձայն` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից: 


Մեր աղբյուրները վկայում են, որ ազատման հիմնական պատճառ է դարձել այն, որ Հ.Թամամյանի անմիջական ցուցումով սպանության մեղադրանք է բարդվել ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա: 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Մարտ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 528 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Մարտի հինգին Սոչիում կայանալիք Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումից Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը որևէ առաջընթաց չի ակնկալում:

«Հարցն այն է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտությունը չունի լուծման մի տարբերակ, որը կարելի կլիներ առաջընթաց համարել: Առաջընթաց չի լինի և ապագայում չի էլ նշմարվում: Այդ իսկ պատճառով շատ փորձագետներ նշում են, որ պետք է մտածել ոչ թե առաջընթացի մասին, այլ թույլ չտալ, որպեսզի գոյություն ունեցող ստատուս-քվոն կրկին չվերածվի պատերազմական գործողությունների: Ես կարծում եմ, որ ռուսական դիվանագիտության և նրա գործընկերների ջանքերը պետք է ուղղված լինի հենց այդ ուղղությամբ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Արեշևը:

Նրա գնահատմամբ, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հայտարարությունները ուղիղ հակադարձ են միմյանց և այս ամենը, ինչպես նաև այն, թե ինչ է կատարվում կողմերի շփման գոտում, լավատեսության առիթ չեն տալիս. «Այդ իսկ պատճառով պետք է դրվեն ավելի համեստ նպատակներ` թույլ չտալ պատերազմի վերսկսումը, ինչը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների: և միայն այս նպատակին հասնելու համար Մինսկի խմբի գործադրած ջանքերը լավատեսության շատ փոքր առիթ են տալիս»:
Դիտարկումների քանակը: 415 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Անկախացումից ի վեր Հայաստանն ու Վրաստանն ավելի լավ հարաբերություններ չեն ունեցել, քան հիմա է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում բոլոր մակարդակներով, ընդ որում` դրանք ոչ թե պարզապես արձանագրային հանդիպումներ են, եւ ոչ էլ կովկասյան երդումներ հավերժական եղբայրության, բարեկամության մասին, այլ շատ կոնկրետ, պետքական եւ անհրաժեշտ հանդիպումներ են, որոնց ընթացքում մենք քննարկում ենք ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի, գիտության եւ մշակույթի ոլորտներում համագործակցության մասին հարցեր», - նշել է Վաշաձեն` հավելելով. - «Վերջերս` բառացիորեն մեկ շաբաթ առաջ մեր վարչապետը Հայաստանում էր, երկու վարչապետերը հանդիպեցին եւ քննարկեցին բոլոր հարցերը, որ հուզում են կողմերին` մեր տնտեսական համագործակցության ոլորտում: Այդ պատճառով, հավատացեք, եթե Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները բնութագրելու լինենք, ապա ես կասեի, որ դա փաստացի ռազմավարական գործընկերություն է»:

Ի պատասխան դիտարկման, որ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 409 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հանդիպման առնչությամբ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը քննարկել են ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 644 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Մենք բոլորս Տիգրան ենք». Երևանում պաշտպանում են պատգամավորի եղբորը  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև, որտեղ քննվում  է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի գործը, անցկացվում է ի պաշտպանություն նրա կազմակերպված ակցիա, որին, բացի Զարուհի Փոստանջյանից և «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանից, մասնակցում են «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը և Տիգրան Խզմալյանը, ինչպես նաև Երևանում վերջին շրջանում անցկացվող տարբեր սոցիալալական ակցիաների մի քանի տասնյակ մասնակիցներ:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 535 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

                   

                                    



ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա. Աղաբեկյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձ կատարելու դեպքի առթիվ:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 456 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)