Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 25 » Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը
19:40
Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը
 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հանդիպման առնչությամբ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը քննարկել են ռուս-հայկական համագործակցության հետ կապված հարցեր, քննարկել են հրատապ միջազգային խնդիրներ:

Հայտնի է նաեւ, որ նախագահների հանդիպման օրակարգի հիմնական հարցերից էր առեւտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես` ատոմային էներգետիկայի բնագավառում:

Քաղաքական օրակարգի հարցերից էր համագործակցությունը ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, ԵվրԱզԷՍ-ում, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցը:

Մարտի 5-ին Սոչիում նախատեսված է
 Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը Ղարաբաղի հարցով:





azatutyun.am
Просмотров: 639 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: