Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 14
Ինչու Ռուսաստանը խափանեց հայ-թուրքական գործընթացը. թուրք քաղաքագետի կարծիքը Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չի պատկերացնում, որ Հարավային Կովկասի խնդիրները կարելի է առանձին-առանձին լուծել, ինչպես, օրինակ, մինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները չբարելավվեն, Ղարաբաղի հարցը լուծվել չի կարող: Սակայն այստեղ միայն Թուրքիայի ցանկությունը չի բավարարում, տարածաշրջանային դերակատարություն ունեցողներն էլ պետք է ունենան ցանկություն, մասնավորապես, Ռուսաստանի ցանկությունն է շատ էական:
Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ, թուրք քաղաքագետ Բեհլյուլ Օզքանը «Կոտրենք կարծրատիպերը» հայ-թուրքական լրագրողական դասընթացների շրջանակներում խոսել է հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ հնարավոր լուծումների մասին:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` քաղաքագետը կարծիք է հայտնել, որ թեև Արձանագրությունները սառեցված են, դրանք չեն մահացել.
«Հնարավոր է, որ առաջիկայում Արձանագրությունները նոր ընթացք ստանան»,- ասել է նա:
Ըստ Օզքանի` հայ-թուրքական սահմանը Ղարաբաղի պատճառով չի փակվել. Հայաստանի անկախության առաջին տարիներին սահմանը բաց էր:
Նրա խոսքով` սահմանը փակվել է այն ժամանակ, երբ «հայկական կողմը սկսել է Ղարաբաղից դուրս գտնվող տարածքները գրավել»:
«Սահմանի բացման համար պարտադիր չէ ղարաբաղյան հարցի լիարժեք լուծում, այլ բավական է Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական հողերի հարցի լուծումը. ես հավատացած եմ, որ եթ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 513 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 15.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Փետրվարի 14-ին ԼՂՀ-ում մեկնարկել է  պաշտպանական կարևորության հերթական հրամանատարաշտաբային  զորավարժությունը, որում բացի ՊԲ-ից, ներգրավված են նաև Արցախի ուժային, առողջապահական և ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը: Աննախադեպ ծավալով ուժերի և միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատական է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական և թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի, ոստիկանության, Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային անվտանգության ծառայության, առողջապահության և ռազմական կարևորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը: Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետական ու տարածքային զինկոմիսարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու համալրման գործընթացին` ըստ զորամասերի և ստորաբաժանումների:
   &n ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 480 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 14.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հատուկ դեսպան է ուղարկելու Հայաստան: Նա պատրաստվում է նամակ գրել եւ խնդրել Սերժ Սարգսյանին, որպեսզի Հայաստանը կողմ քվեարկի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք դիվանագետի թեկնածությանը:

Թուրքական «Habertürk»-ի հաղորդմամբ Գյուլի անձնական նամակը Սերժ Սարգսյանին փոխանցելու է անձամբ թեկնածուն` Էրսին Էրչինը: Վերջինը եւ ասել է, թե Հայաստան է ժամանելու մարտին, եւ որ Թուրքիայի նախագահի նամակը բարի կամքի դրսեւորում է Հայաստանի նկատմամբ:

«Հայաստան եմ գնալու որպես Գյուլի հատուկ ներկայացուցիչ: Իմ այցը Երեւան արդեն իսկ մեսիջ է: Մեր նախագահի մեսիջը այն է, որ Թուրքիան չեզոք դիրքորոշում ունենա ԵԱՀԿ-ում գործունեության ժամանակ, եւ որ գլխավոր քարտուղարը եւս չեզոք է հանդես գալու: Իմ այցը Հայաստան նաեւ ճանապարհ կհարթի երկու երկրների միջեւ հոգեբանական կամուրջները վերականգնելու համար»,-ասել է Էրչինը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ արդեն Հունաստանի միջնորդությամբ հարթել է կապերը Կիպրոսի ղեկավարության հետ, որպեսզի հունական Կիպրոսը եւս իր թեկնածությանը դեմ չարտահայտվի:

Նշենք, որ բացի էրչինից, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում է եւս երեք թեկնածու` ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը, Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը եւ ՄԱԿ-ի` Կոսովոյի հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ իտալացի Լ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 515 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 14.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է Հայաստանի հետ պատերազմի Լեռնային Ղարաբաղի համար: Eurasia.net-ի փոխանցմամբ, այս մասին նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ միջնորդ-պետությունների ներկայացուցիչներին: Դժվար է ասել, թե ինչքանով են լուրջ այս հայտարարությունները, նշել է պարբերականը:

Eurasia.net-ը գրում է. «Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը ձգտում էր 1990-ականների պատերազմը չներկայացնել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որպեսզի շեշտի Լեռնային Ղարաբաղի դերը եւ նվազեցնի հայկական բանակի ներգրավվածությունը: Հայաստանի ներկայիս իշխանությունները նման հավակնություն չունեն:

Ռազմական գոր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 484 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 14.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Իրանն օրական 1,5 միլիոն լիտր բենզին և դիզվառելիք կարտահանի Հայաստան։ Այս մասին, իրանական MEHR գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նավթի վերամշակման և տեղաբաշխման պետական ընկերության (NIORDC) տնօրեն Ալիրզա Զեյգամին:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 477 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 14.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Լիբանանի մայրաքաղաքում անցկացվող տեքստիլի ցուցահանդեսի ժամանակ 1915-ի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների թոռները թուրքական տաղավարների այցելուներին են բաժանել Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունների մասին պատմող բուկլետներ, որի ընթացքում թուրք գործարարների հետ ընդհարում է եղել։

 Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝  Բեյրութի ցուցահանդեսի թուրքական տաղավարներ այցելող անձանց մի խումբ հայ երիտասարդներ բուկլետներ են բաժանել, որի մեջ անգլերենով եւ արաբերենով գրված է եղել Թուրքիայի իրագործած հանցանքների մասին։ Թուրք գործարարները փորձել են կանխել բուկլետների բաժանումը, որի ընթացքում ընդհարում է տեղի ունեցել հայ երիտասարդներ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 507 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 14.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)