22:24 Թուրքական դրոշը` ձիու ոտքերի տակ տրորված. Կոսովոյի դպրոցական դասագրքեր | |
![]() Թուրքերը մեծ աղմուկ են բարձրացրել Կոսովոյի դպրոցական դասագրքերում տեղ գտած «սխալների» պատճառով: Մասնավորապես, Կոսովոյի դպրոցներում բաժանված 9-րդ դասարանի աշխարհագրության դասագրքում ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածը ներկայացված է որպես Հայաստան, իսկ հարավ-արևելյան հատվածը` Քրդստան: Սակայն թուրքերի բարձրացրած հիսթերիայի պատճառը միայն այսքանով չի ավարտվում. Կոսովոյի 4-րդ դասարանի պատմության դասագրքում կան նաև «թուրքերին վիրավորող տողեր»: Պատմության դասագրքում Թուրքիայի դրոշը պատկերված է ձիու ոտքերի տակ, տրորված վիճակում: Ըստ թուրքական լրատվամիջոցների, դասագրքերում տեղ են գտել «վիրավորական արտահայտություններ» թուրք զինվորների և թուրքերենի հասցեին: Նշենք, որ վերոհիշյալ դասագրքերն ալբաներեն են և նախատեսված են Կոսովոյի բոլոր միջնակարգ դպրոցների համար: | |
|
Всего комментариев: 0 | |