Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 1 » Միայն Արցախն է իրավասու խոսել իր սահմանների վերաբերյալ
14:44
Միայն Արցախն է իրավասու խոսել իր սահմանների վերաբերյալ

 Հայաստանի Հանրապետությունը պետք է այսօր բոլոր քայլերը ձեռնարկի, որ ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Խոսելով ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբացման վերաբերյալ` նա խիստ կարևորեց Արցախի Հանրապետության անմիջական ներկայացուցիչների մասնակցությունը ենթահանձնաժողովի աշխատանքներին, շեշտելով, որ ոչ ոք իրավասու չէ լուծել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլ նաև ԵԱՀԿ բանակցային գործընթացում:

«Մենք այսօր խնդիր ունենք, որ Արցախի Հանրապետությունը դառնա բանակցային կողմ, և այդ խնդիրը պետք է լուծեն միայն ԼՂՀ ներկայացուցիչները: Ոչ ոք իրավասու չէ խոսել սահմանների կամ կարգավիճակի վերաբերյալ` նույնիսկ Հայաստանի Հանրապետության անունից: Արցախն առանձին անկախ պետություն է, որը ձևավորվել է նույն ժամանակ, ինչ Հայաստանի Հանրապետությունը` նույն օրենքի հիման վրա», - նշեց Զ.Փոստանջյանը: 

Ըստ բանախոսի` Հայաստանը պետք է օր առաջ ճանաչի Արցախի Հանրապետությունը, ինչը, նրա խոսքով, կլինի ՀՀ արտաքին դիվանագիտության լավագույն քայլը: Փոստանջյանը նաև հիշեցրեց, որ զինադադարի համաձայնագրի տակ դրված է նաև ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը: 

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք կարո՞ղ է ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովը խոչընդոտել բանակցային գործընթացին` Զ.Փոստանջյանը նշեց, որ այս պահին դրա մասին դեռ դժվար է ասել: 

«Ադրբեջնա-թուրքական տանդեմի նպատակը հենց այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից ԼՂ կարգավորումը մեկ այլ ձևաչափ տանեն և կորզեն որևէ ադրբեջանամետ փաստաթուղթ, իսկ մենք պետք է ձախողենք դա», - ասաց ԵԽԽՎ պատվիրակը` հիշեցնելով, որ Եվրոպայի Խորհրդում թուրք-ադրբեջանական տանդեմին արդեն հաջողվեց անցկացնել թիվ 1416 հակահայկական բանաձևը: 

Պատգամավորը նաև նկատեց, որ ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի, որտեղ որոշումները միայն կոնսենսուսի հիման վրա են ընդունվում, ԵԽԽՎ այս ենթահանձնաժողովում հարցերը լուծվում են ձայների պարզ մեծամասնությամբ: 


aysor.am
 
Просмотров: 465 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: