16:16 ԵԽԽՎ ԼՂ հարցերով ենթահանձնաժողովում ձեռնամարտ կլինի | |
![]() Զոհրաբյանի գնահատմամբ, Վեհաժողովի ֆորմատում նման ենթահանձնաժողովի ստեղծումը չի կարող արդյունավետ լինել և չի կարող նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը. «Հասարակ նիստերի ընթացքում հայ և ադրբեջանական պատվիրակությունների քննարկումները ընթանում են պատերազմական իրավիճակում. դա ուղղակի ռմբակոծություն է վիրավորանքների, մեղադրանքների, իսկ այդ ենթահանձնաժողովի աշխատանքների ժամանակ հարցն ուղղակիորեն կարող է հասնել ձեռնամարտի»: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը բյուրոյին բաց նամակ է հղել, որտեղ ասվում է, որ հայկական պատվիրակությունը նպատակահարմար չի համարում անարդյունավետ վարժանքներին մասնակցելը: Բացի այդ, պատվիրակությունը հանդիպել է Բյուրոյի բոլոր անդամների հետ և ներկայացրել նամակն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները, որտեղ հստակ արձանագրված է, որ ԼՂ հարցի կարգավորումը ՄԽ-ի ֆորմատից այլ ֆորմատի տեղափոխումն անթույլատրելի է, անթույլատրելի է նաև սկզբունքներից որևէ մեկը տարանջատելը: Հանձնաժողովի աշխատանքներին ԼՂ պատվիրակներին ներգրավելու հարցին անդրադառնալով՝ Զոհրաբյանը նշեց, թե կա հանձնաժողովների կազմավորման սկզբունք, որտեղ փոփոխություն առաջարկելը դրական արդյունք չի ունենա: Ենթահանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հարցը հայաստանյան պատվիրակությունը դեռևս պիտի քննարկի: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ի տեսակետն է, որ այդ ենթահանձնաժողովի աշխատանքներին մասնակցելն անիմաստ է, սակայն խնդիրը դեռ կքննարկվի քաղաքական ուժերի հետ` թե՛ կոալիցիայի ֆորմատում, թե՛ պատվիրակության ընդդիմադիր ուժերը ներկայացնողների հետ: 1in.am
| |
|
Всего комментариев: 0 | |