Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.9.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 16 » Ըստ վիճակագրական ծառայության, Հայաստանից տարեկան հեռանում է 7,5 հազար մարդ
19:46
Ըստ վիճակագրական ծառայության, Հայաստանից տարեկան հեռանում է 7,5 հազար մարդ
 

Հայաստանից տարեկան արտագաղթում է միջին հաշվով 7.5 հազար մարդ։ Նման պատկեր է ստացվել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ընտրանքային հետազոտության արդյունքում:

Այս տեղեկությունները հրապարակել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։

Արտաքին միգրացիոն հոսքերում ընդգրկված անձանց մեջ գերակշռում են աշխատանքային միգրանտները: Ինչպես վերջին երկու տասնամյակում, այնպես էլ ներկայումս, միգրացիոն հիմնական ուղղությունը Հայաստանից ուղղված է դեպի Ռուսաստան, ԱՊՀ այլ երկրներ եւ ԱՄՆ:

Արտաքին միգրացիան  ուղղակիորեն ազդում է հատկապես բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Այդ հանգամանքով պայմանավորված, անբարենպաստ փոփոխությունների են ենթարկվում հանրապետության բնակչության սեռատարիքային համամասնությունները:

Մեծ է հավանականությունը, որ արտերկրում կուտակվող աշխատանքային միգրանտների որոշակի մասն ի վերջո կմնա մշտական բնակության եւ կտանի նաեւ ընտանիքը: Իսկ դա նշանակում է, որ հնարավոր են արտագաղթի նոր, ավելի ուժեղ ալիքներ։





NEWS.am

Просмотров: 150 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: