00:14 Թուրքիայում փակվել է Իսրայելի դեսպանատունը | |
Արտերկրա մամուլում հայտնվել է տեղեկատվություն, որ ահաբեկչությունների վտանգով պայմանավորված տարբեր երկրներում փակվել են Իսրայելի ներկայացուցչությունները: Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը, մասնավորապես, փետրվարի 11-ին փակվել է Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը, իսկ Ստամբուլում` իսրայելյան հյուպատոսությունը: Արդեն փետրվարի 15-ին Իսրայելի ԱԳՆ-ից աղբյուրները տեղեկացրել են «Հարեց» թերթին, որ վերջին շրջանում արտերկրում Իսրայելի մի շարք ներկայացուցչությունների շրջակայքում նկատվում են մի շարք կասկածելի իրադարձություններ: ԱԳՆ աղբյուրների գնահատմամբ, դա կարող է վկայել ահաբեկչությունների նախապատրաստման մասին, ամենայն հավանականությամբ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Իմադ Մուռանիեի մահվան տարելիցի կապակցությամբ: Դիվանագետները Թուրքիայում եւ մի շարք այլ երկրներում աշխատում են տնից: Դեռ հայտնի չէ, երբ կվերականգնվի դիվանագիտական ներկայացուցչությունների կանոնավոր աշխատանքը: Ինչպես ավելի վաղ, փետրվարի 14-ին փակվել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը ։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ այն փակվել է տեխնիկական պատճառներով։ news.am | |
|
Всего комментариев: 0 | |