Թուրքիայում արդեն հայտնի են դառնում առաջիկա ընտրություններում հայ թեկնածուների անունները - 7 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 7 » Թուրքիայում արդեն հայտնի են դառնում առաջիկա ընտրություններում հայ թեկնածուների անունները
20:49
Թուրքիայում արդեն հայտնի են դառնում առաջիկա ընտրություններում հայ թեկնածուների անունները





Թուրքիայում հունիսին իրականացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայ թեկնածուներն սկսել են պատրաստվել նախընտրական պայքարի եւ հայտարարել իրենց մասին:

Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 7 հայ թեկնածու։ Նրանցից 6-ը կներկայացնեն քաղաքական կուսակցություններ, իսկ 1-ը կլինի անկախ թեկնածու։

Թուրքական պարբերականի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուի հետ զրույցում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրվելիք թեկնածու, հայազգի Արեւ Ջեբեջին հայտնել է, թե պատգամավոր դառնալու դեպքում ինքը կներկայացնի Թուրքիայի շահերը, սակայն առաջին տեղում է լինելու հայ համայնքի խնդիրները։

Ավելի վաղ news.am-ի թղթակցի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը  նշել էր, թե Էրդողանի գլխավորած «Արադարություն եւ զարգացում» կուսակցությունը եւս պատրաստվում է հայ թեկնածու առաջադրել՝ փորձելով ցույց տալ իրենց ուշադրությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ ավել քվեներ ստանալ:

«Ստամբուլի երեք ընտրատարածքներից մեկում, որտեղ ապրող հայերը մեծ թիվ են կազմում, հնարավոր է մեծամասնական կարգով անկախ պատգամավորի հայ թեկնածու առաջադրվի: Անունները դեռ հստակ չեն, եւ ամեն ինչ հստակ դառնալու դեպքում այդ մասին կհայտարարվի»,-նշել էր ստամբուլահայ խմբագիրը։




news.am


Просмотров: 138 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: