18:52 Թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալի նկատմամբ քրգործ է հարուցվել | |
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա. Աղաբեկյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձ կատարելու դեպքի առթիվ: Գլխավոր դատախազությունիցց հայտնում են, որ դատախազի տեղակալը քաղաքացի Մ.-ից կաշառք է պահանջել, վերջինիս` ժամկետային զինծառայության մեջ գտնվող որդուն գողություն կատարելու համար ավելի մեղմ պատիժ նշանակելու համար: Քրեական գործի նախաքննությունը իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: | |
|
Всего комментариев: 0 | |