Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 13.12.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 25 » Սոչիում առաջընթաց չի լինի
23:35
Սոչիում առաջընթաց չի լինի
 Մարտի հինգին Սոչիում կայանալիք Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումից Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը որևէ առաջընթաց չի ակնկալում:

«Հարցն այն է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտությունը չունի լուծման մի տարբերակ, որը կարելի կլիներ առաջընթաց համարել: Առաջընթաց չի լինի և ապագայում չի էլ նշմարվում: Այդ իսկ պատճառով շատ փորձագետներ նշում են, որ պետք է մտածել ոչ թե առաջընթացի մասին, այլ թույլ չտալ, որպեսզի գոյություն ունեցող ստատուս-քվոն կրկին չվերածվի պատերազմական գործողությունների: Ես կարծում եմ, որ ռուսական դիվանագիտության և նրա գործընկերների ջանքերը պետք է ուղղված լինի հենց այդ ուղղությամբ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Արեշևը:

Նրա գնահատմամբ, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հայտարարությունները ուղիղ հակադարձ են միմյանց և այս ամենը, ինչպես նաև այն, թե ինչ է կատարվում կողմերի շփման գոտում, լավատեսության առիթ չեն տալիս. «Այդ իսկ պատճառով պետք է դրվեն ավելի համեստ նպատակներ` թույլ չտալ պատերազմի վերսկսումը, ինչը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների: և միայն այս նպատակին հասնելու համար Մինսկի խմբի գործադրած ջանքերը լավատեսության շատ փոքր առիթ են տալիս»:





1in.am
Просмотров: 166 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: