Սեմինար-քննարկում. «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» - 24 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 24 » Սեմինար-քննարկում. «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն»
13:02
Սեմինար-քննարկում. «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն»

 

«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» (ՔԱՆ) հասարակական կազմակերպությունը «Հայկական օրակարգով քաղաքացիական ժողով» թեմայի շրջանակում նախաձեռնել է «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» վերտառությամբ սեմինար-քննարկում` նվիրված Արցախի պետականության պատմական ակունքներին, ինչպեսեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման միջազգային իրավական հիմքերին, այդ թվում` Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 28-ին սկսված եւ Ադրբեջանում 2 տարի շարունակված ցեղասպանության արդյունքում ի հայտ եկած այն անհերքելի ճշմարտությանը, որ այդ երկրի հայ բնակչության` ներառյալ ԼՂԻՄ-ի մեծամասնությունը կազմող հայերի անվտանգությունը որեւէ կերպ չէր կարող ապահովված լինել, քանի դեռ նրանք գտնվում էին Բաքվի գերիշխանության ներքո:

Սեմինար-քննարկումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 25-ին՝ ուրբաթ օրը, Երզնկյան 75 հասցեում գտնվող ՔԱՆ-ի դահլիճում, ժամը 11-ին:

Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես կգան.

  1. Քաղաքագիտության մագիստրոս, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի օգնական Ստեփան Հասան-Ջալալյանը` «Պետականության ձեւավորումն ու զարգացումը Արցախում. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» զեկույցով.
  2. «Հարությունյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի իրավաբան, Երեւանի պետական համալսարանի ասպիրանտ, Վաշինգտոնի իրավաբանական քոլեջի (Washington College of Law) մագիստրոս (LLM) Լեւոն Գեւորգյանը` «ՄԱԿ-ի միջազգային դատարանի` Կոսովոյի անկախության հռչակագրի օրինականության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության ազդեցությունը ինքնորոշման իրավունքի վրա: Ի՞նչ է առաջարկում դատարանի եզրակացությունը Արցախյան հիմնահարցի կարգավորման տեսանկյունից» զեկույցով.
  3. Միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանը` «Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում գործող հիմնական հայեցակարգերի քննադատական վերլուծություն» զեկույցով:

Սեմինարի վերջում ցանկացողների համար կցուցադրվի Ստեփան Հասան-Ջալալյանի հեղինակությամբ նկարահանված` «Արցախի առաջին թագավորը. Վաչագան Բարեպաշտ» ֆիլմը, ապա կբաժանվեն նույն հեղինակի եւս մեկ ֆիլմը` «Արցախ-Խաչենի իշխանաց իշխանը. Հասան-Ջալալ-Դոլա» պարունակող DVD-տեսասկավառակներ:





7or.am


Просмотров: 623 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: