Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 21 » Ռազմական փորձագետ. Ադրբեջանի ղեկավարությունը չի տիրապետում բանակում տիրող իրավիճակին
00:22
Ռազմական փորձագետ. Ադրբեջանի ղեկավարությունը չի տիրապետում բանակում տիրող իրավիճակին
 «2010 և 2011 թթ. ոչինչ չփոխեցին Ադրբեջանի ղեկավարության և բանակի հրամանատարության վերաբերմունքի ու մոտեցումների մեջ: Ռազմական բյուջեն աճում է, տենդագին զենքերի ներմուծում ու «բարեփոխումներ» անունով այլ բազմակի քայլեր են ձեռնարկվում` Ադրբեջանի բանակը «համաշխարհային չափանիշներին» հասցնելու ուղղությամբ»,- անդրադառնալով ադրբեջանական բանակում տիրող իրավիճակին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Դեռ մի քանի օր է անցել այն բանից, երբ Ադրբեջանի պաշտպանության հավերժ նախարար Ս. Աբիևը Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի: Սակայն ինչպես ցույց տվեցին վերջին օրերին ադրբեջանական բանակում գրանցված մեծ թվով միջադեպերը, այդ ամենն ապարդյուն է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: 

Փորձագետի խոսքերով, նման հայտարարություն կատարող նախարարը սովորաբար դա կատարում է այն ժամանակ երբ հաստատապես վստահ է իր բանակի մարտունակության ու հզորության վրա, սակայն ինչպես ցույց են տալիս առկա զարգացումները, այդ երկրի ղեկավարությունը չի տիրապետում ընդհանուր իրավիճակին:
«Նախարարի խոսքը գետնովը չտալու համար առաջին "փառահեղ” հետախուզա-դիվերսիոն գործողությունը ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները իրականացրեցին փետրվարի 17-ին առավոտյան 8:30-ի սահմաններում Ջրաբերդի ուղղությամբ: Հերթական անգամ անհաջողությունների մատնվելով տվեցին վիրավորներ և անգամ զոհ: Բանակի փառավորման գործն առանց մեծ ընդմիջումի վերցրեց մեկ այլ զորամասի մի զինվոր, ով սպանել է իր ծառայակից 7 զինծառայողներին»,- նշեց Ա. Հովհաննիսյանը: 

Նրա խոսքերով, մեկ միջադեպը կարող է լինել պատահականություն, սակայն երկուսը, երեքը արդեն օրինաչափություն է՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի ղեկավարության գլխին բանակը դեռ շատ «սառը ցնցուղներ է լցնելու»: 
«2011թ. սկզբից մինչև օրս միջազգային փորձագետները, ինչպես նաև միջազգային ճգնաժամային խումբը իր զեկույցում, մի քանի անգամ շեշտեցին, որ չնայած ադրբեջանական բանակի վրա ծախսած ահռելի գումարներին, բանակում կան բազում խնդիրներ կարգապահության և այլ հարցերի հետ: Ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները Ադրբեջանական բանակը իրոք զինվում է, սակայն դեռ պատրաստ չէ լուրջ մարտական գործողությունների իրականացման»,- եզրակացրեց փորձագետը:



Panorama.am
Просмотров: 430 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: