Իրանն օրական 1,5 մլն լիտր վառելիք կառաքի Հայաստան - 14 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 14 » Իրանն օրական 1,5 մլն լիտր վառելիք կառաքի Հայաստան
16:03
Իրանն օրական 1,5 մլն լիտր վառելիք կառաքի Հայաստան


Իրանն օրական 1,5 միլիոն լիտր բենզին և դիզվառելիք կարտահանի Հայաստան։ Այս մասին, իրանական MEHR գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նավթի վերամշակման և տեղաբաշխման պետական ընկերության (NIORDC) տնօրեն Ալիրզա Զեյգամին:

«Ըստ ձեռք բերված համաձայնագրի՝ իրանական կողմն օրական 750 հազար լիտր բենզին և 750 հազար լիտր դիզվառելիք կարտահանի Երևան»,– հայտարարել է Զեյգամին։

Իրանական լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ Հայաստան–Իրան 365 կմ երկարությամբ խողովակաշարը կշահագործվի 2014 թվականին:

Հիշեցնենք, որ անցած ամիս Թեհրանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և ԻԻՀ նավթի նախարար Մասուդ Միրկազեմիի հանդիպման արդյունքում Իրան-Հայաստան նավթամուղի կառուցման վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել։

Իրանի նավթի նախարարը նշել էր, որ նավթի խողովակաշարը սկիզբ կառնի Իրանի հյուսիսի-արևմտյան Թավրիզ քաղաքից և կձգվի մինչև Հայաստանի հետ սահմանը։ 
 

Tert.am

Просмотров: 145 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: