Ինչու Ռուսաստանը խափանեց հայ-թուրքական գործընթացը. թուրք քաղաքագետի կարծիքը - 14 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 14 » Ինչու Ռուսաստանը խափանեց հայ-թուրքական գործընթացը. թուրք քաղաքագետի կարծիքը
00:39
Ինչու Ռուսաստանը խափանեց հայ-թուրքական գործընթացը. թուրք քաղաքագետի կարծիքը
Ինչու Ռուսաստանը խափանեց հայ-թուրքական գործընթացը. թուրք քաղաքագետի կարծիքը Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չի պատկերացնում, որ Հարավային Կովկասի խնդիրները կարելի է առանձին-առանձին լուծել, ինչպես, օրինակ, մինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները չբարելավվեն, Ղարաբաղի հարցը լուծվել չի կարող: Սակայն այստեղ միայն Թուրքիայի ցանկությունը չի բավարարում, տարածաշրջանային դերակատարություն ունեցողներն էլ պետք է ունենան ցանկություն, մասնավորապես, Ռուսաստանի ցանկությունն է շատ էական:
Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ, թուրք քաղաքագետ Բեհլյուլ Օզքանը «Կոտրենք կարծրատիպերը» հայ-թուրքական լրագրողական դասընթացների շրջանակներում խոսել է հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ հնարավոր լուծումների մասին:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` քաղաքագետը կարծիք է հայտնել, որ թեև Արձանագրությունները սառեցված են, դրանք չեն մահացել.
«Հնարավոր է, որ առաջիկայում Արձանագրությունները նոր ընթացք ստանան»,- ասել է նա:
Ըստ Օզքանի` հայ-թուրքական սահմանը Ղարաբաղի պատճառով չի փակվել. Հայաստանի անկախության առաջին տարիներին սահմանը բաց էր:
Նրա խոսքով` սահմանը փակվել է այն ժամանակ, երբ «հայկական կողմը սկսել է Ղարաբաղից դուրս գտնվող տարածքները գրավել»:
«Սահմանի բացման համար պարտադիր չէ ղարաբաղյան հարցի լիարժեք լուծում, այլ բավական է Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական հողերի հարցի լուծումը. ես հավատացած եմ, որ եթե Ղարաբաղից դուրս գտնվող հողերի հարցում որևէ առաջընթաց գրանցվի, ապա սահմանի բացման հարցը շատ ավելի հեշտ կլուծվի»,- ասել թուրք քաղաքագետը:
Օզքանը դժվարացել է նշել կոնկրետ տարածքները, քանի որ, նրա խոսքով, Թուրքիան հասկանում է, որ Արցախի և Հայաստանի միջև կապը պահպանող կարևորագույն ռազմավարական տարածքները վիճելի են:
Օզքանի պատկերացմամբ` առաջընթաց կարելի է գրանցել անգամ ռազմավարական նշանակություն չունեցող տարածքների հաշվին: Այս հարցում, ըստ բանախոսի, ոչ թե փուլային լուծում է անհրաժեշտ, այլ փաթեթային, համապարփակ:
«Հայ-թուրքական արձանագրությունները հենց դրան էին բերելու. ըստ իս` առաջինը սահմանն էր բացվելու, ու քանի որ կլիներ փոխվստաություն Հայաստանի և Թուրքիայի միջև, Հայաստանը վստահաբար որոշ տարածքներ կզիջեր Ադրբեջանին: Սակայն այստեղ էականն այն է, որ Ռուսաստանն էլ պետք է առաջընթացին իր աջակցությունը հայտներ: Ես համոզված եմ, որ այս Արձանագրությունների կասեցման և չգործարկման պատճառներից մեկն այն էր, որ Ռուսաստանը լիարժեք աջակցություն չհայտնեց այս գործընթացին», – ասել է Օզքանը:
Միևնույն ժամանակ, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական գործընթացի կարգավորման դեպքում Ռուսաստանը շահեկան վիճակում կհայտնվեր:
«Հայաստանը Ռուսաստանի ամենաէական դաշնակիցն է, և Ռուսաստանը գիտի, որ եթե սահմանը բացվի, իր դաշնակիցը տնտեսապես ավելի լավ վիճակում կլինի, հետևաբար` Ռուաստանն ուզում է, որ Հայաստանը ուժեղանա: Բայց եթե հայ-թուրքական սահմանը բացվի, իսկ ադրբեջանական հողերում որևէ առաջընթաց չգրանցվի Ադրբեջանի օգտին, այդ դեպքում թուրք-ադրբեջանական հարաբերությունները կխաթարվեն. հետևաբար` Ռուսաստանը շահեկան դիրքում կհայտնվի` մեկ հարվածով երկու նապաստակ կսպանի` իր դաշնակից Հայաստանը կհզորանա, ինչպես նաև Ռուաստանը Ադրբեջանին կասի` տեսեք` թուրքերը ձեզ դավաճանեցին»,- մեկնաբանել փորձագետը:








epress.am
Просмотров: 187 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: