Հայաստանում կկառուցվի նոր գործարան՝ թուրքական սարքավորումներով - 15 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 15 » Հայաստանում կկառուցվի նոր գործարան՝ թուրքական սարքավորումներով
12:43
Հայաստանում կկառուցվի նոր գործարան՝ թուրքական սարքավորումներով

«Ապառաժ մայնինգ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում կառուցել արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության համար ժամանակակից գործարան` ներդրումներ իրականացնելով մոտ 453 մլն դրամի (մոտ 1,2 մլն դոլար) չափով եւ ստեղծելով առնվազն 35 նոր աշխատատեղ:

Այս ծրագրի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գործարանը կառուցվելու է հիմնականում թուրքական սարքավորումներով։ Ընկերության կողմից արդեն ներմուծվել են գործարանի կառուցման համար անհրաժեշտ բոլոր ապրանքները, սակայն դեռ չեն մաքսազերծվել: Գործարանը պետք է կառուցվի մինչեւ 2011 թ. հուլիսի 1-ը։

Ընկերությունը դիմել է կառավարությանը՝ ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում տրամադրել։ Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի փետրվարի 17-ի նիստում։









news.am


Просмотров: 155 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: