Հայաստանի կառավարող կուսակցություն. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել - 10 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 10 » Հայաստանի կառավարող կուսակցություն. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
11:24
Հայաստանի կառավարող կուսակցություն. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Լիտվան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւ է մշակել, որում գերակայությունը տրվում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, լիակատար ապատեղեկատվություն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների լուրը, թե նման հայտարարություն Բաքվում արել է Լիտվայի սեյմի խոսնակ Իրենե Դյագուտենեն:

Շարմազանովի խոսքով, միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, տարբեր կազմակերպությունների, բազմիցս հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել երեք սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման, պետությունների տըարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:

«Առանձին վերցրած տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող կիրառվել ղարաբաղյան խնդրի նկատմամբ: Դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է»,- ասել է Շարմազանովը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Իրենե Դյագուտենեն իբր հայտրարարել է, թե բանաձեւի տակ արդեն ստորագրել են խորհրդարանի 50 պատգամավորներ: 





news.am
Просмотров: 143 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: