Համանագահ երկրները դժգոհ են ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծումից - 3 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 3 » Համանագահ երկրները դժգոհ են ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծումից
18:23
Համանագահ երկրները դժգոհ են ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծումից
ԵԽԽՎ բյուրոյի որոշումը ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ շարունակում է մնալ հակասական, հատկապես, որ այդ որոշումը հակասում է միջնորդ պետությունների բազմաթիվ կոչերին՝ հեռու մնալ այլ կազմակերպությունների այնպիսի գործողություններից, որոնք կարող են պոտենցիալ կերպով վնաս հասցնել բանակցային գործընթացին: 

Այդ կապակցությամբ վերջին անգամ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  հունվարի 13-ին իր ասուլիսում` բանակցային գործընթացին չվնասելու վերաբերյալ: 


Եվրոպայի Խորհրդում ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են հայտնել ԵԽԽՎ բյուրոյի կողմից ընդունած որոշման վերաբերյալ: 

Նրանք մասնավորապես դժգոհել են ԵԽԽՎ Բյուրոյի ղարաբաղյան բանակցային գործընթացին ակնհայտորեն վնասող որոշման ընդունման կապակցությամբ` նշելով, որ այդ որոշման բացասական հետեւանքների պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է ԵԽԽՎ բյուրոյի վրա: 

Նրանք կոչ են արել ԵԽԽՎ ղեկավար մարմնին  հարգանքով վերաբերվել բանակցային գործընթացի բնույթին ու ձեւաչափին եւ դրան մոտենալ հասունության զգացումով: 

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մանրամասներին չտիրապետող քաղաքական գործիչների կողմից հանրային քննարկումները չեն կարող որեւէ իմաստալից աջակցություն լինել գործընթացի համար: 



henaran.am
Просмотров: 148 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: