Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 25.4.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 11 » Ղարաբաղցիները Ադրբեջանում ջրհեղեղ են սարքել
21:30
Ղարաբաղցիները Ադրբեջանում ջրհեղեղ են սարքել



Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին օրերին նկատվում է Թարթառ գետի ջրերի բարձրացում։ Նշենք, որ գետը սկիզբ է առնում Լեռնային Ղարաբաղի տարածից, հոսում Ադրբեջանի արեւմտյան շրջաններով եւ թափվում Քուռ գետը։ Թարթառի վրա է գտնվում Սարսանգի հայտնի ջրամբարը։

Ադրբեջանցիները պնդում են, որ հայերը բացել են Սարսանգի ջրամբարի ամբարտակները, ինչի հետեւանքով Ադրբեջանում ջրհեղեղ է առաջացել։ Իսկ որոշ ադրբեջանցի մասնագետներ էլ ասում են, որ Սարսանգից դուրս եկեղ ջրերում քիմիական նյութեր են խառնված։

Տեղացի ադրբեջանցիները պնդում են, որ հայերը միտումնավոր կամ չափից ավելի ջուր են բաց թողնում Սարսանգից, կամ երկար ժամանակով ընդհանրապես բաց չեն թողնում։ Դրա արդյունքում հարակից շրջանների ադրբեջանցիները չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ։

Նշենք, որ Սարսանգի ջրամբարը կառուցվել է 1976 թ., այն ունի 560 մլն խոր. մետր ջրի տարողություն։ Ձմռանն այս ջրամբարի ջուրը հիմնականում օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու համար, այդ պատճառով բաց է թողնվում, իսկ ամռանը՝ ոռոգման նպատակներով։

Նշենք, որ ղարաբաղյան կողմը Ադրբեջանին մի քանի անգամ առաջարկել է Սարսանգի ջրամբարը օգտագործել համատեղ, սակայն մերժում է ստացել։





news.am


Просмотров: 277 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 nnn   (12.02.2011 18:58)
lav el arel en ete ajdpes e

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: