Հակառակը` արագ լուծում սպասելի է, երբ ադրբեջանական իշխանությունները «կապիտուլացվեն» այդ փաստաթղթերի առաջ, ինչն էլ, ցավով նշեց Գ.Մինասյանը, տեղի ունենալ չի կարող. «Այնպես որ մեզ սպասվում է երկարատև գործընթաց, ինչպիսին եղել է անցած տարիների ընթացքում: Պարզապես անհրաժեշտ է ավելացնել մեր հաջողությունները»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, ապա դրանց առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը ՀՀԿ-ական պատգամավորը համարում է անտրամաբանական, քանի որ, փաստորեն, նրանց հայտարարություններում փորձ է արվում հավասարության նշան դնել երկու երկրների միջև. «Սա ուղղակի ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին, իսկ պատճառն, ըստ իս, կայանում է նրանում, որ ադրբեջանական պրոբլեմներն այսօր այնքան շատ են, որ եթե մեկ-երկուսն ավելանա, ապա բացառված չէ, որ ադրբեջանական կողմը դուրս գա բանակցային գործընթացից»,- ասաց բանախոսը:
Բացատրեց` սկսած Սանկտ Պետերբուրգում կայացած եռանախագահների հանդիպումից, ադրբեջանական որևէ նախաձեռնություն այս բնագավառում հաջողությամբ չի անցել: Այնպես որ, եթե հերթական անգամ համանախագահները մատնանշեն, որ Ադրբեջանն է պատճառն այս բացասական զարգացումների` այն կարող է լքել գործընթացը: