Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 01

Հայկական բանակը հստակ կատարում է սահմանի պահպանության իր խնդիրը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, ադրբեջանական ջոկատի երեկվա դիվերսիոն հարձակումը արժանի հակահարված ստացավ: «Ադրբեջանը մեկ անգամ ևս ցույց տվեց իր իսկական դեմքը: Այն բանից հետո, երբ մեր դիրքապահները համարժեք պատասխան տվեցին, դիվերսանտները փախուստի դիմեցին: Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական կողմից կա 2 սպանված, իսկ ադրբեջանական կողմից` 1 վիրավոր: Ամեն ինչ ճիշտ հակառակն է: Հակառակորդն է կորուստներ կրել, իսկ մենք մեկ վիրավոր ունենք: Պետք է նշել, որ մեր բանակը միշտ իր պայմաններն է պարտադրում շփման գծում և ցանկացած հարձակում համաարժեք պատասխան է ստանում»,-ասել է Սեյրան Օհանյանը: Oգոստոսի 31-ի լուսաբացին, մոտովորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 716 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Երեկ լուսաբացին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հերթական գործողության ժամանակ ադրբեջանական կողմն առնվազն 7 զոհ և վիրավոր է ունեցել։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի տարածած այն հայտարարությունը, թե իբր հայկական կողմն է դիվորսիա կատարել, չի համապատասխանում իրականությանը։«Ունենալով կորուստներ՝ հակառակորդը հետ է շպրտվել։ Արդեն 2 զոհի անուն հրապարակել են, երրորդն էլ է մահացել, դեռ վաղն էլ են մահանալու»,- ասաց Հասրաթյանը։Ղարաբաղյան կողմը պաշտպանական մարտի ընթացքում ընդամենը մեկ վիրավոր է ունեցել, որի առողջական վիճակը բավարար է։«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտու ողջ երկայնքով իրավիճակը վերահսկվում է»,- նշեց Հասրաթյանը։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 470 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Այսօր` օգոստոսի 31-ի լուսաբացին, մոտովորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով  թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի և հակառակորդին պատճառելով կորուստներ հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել նաև ՊԲ շարքային  զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը:
     Միջադեպի վերաբերյալ տարվում է  հետաքննություն: Մանրամասները ճշտվում են:

 

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 505 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Սիրելի՛ դպրոցականներ, ուսուցիչնե՛ր և ծնողնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ձգտում է ուժեղանալ: Մեր դեպքում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք: Երբ ասում ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մարդն է, մենք նկատի ունենք ժամանակակից, կրթված, աշխատասեր ու հայրենասեր մարդուն, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը, գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները: Ահա այս մարդն է մեր մեծագույն հարստությունը, և մեր դպրոցը հենց նման մարդ պետք է ձևավորի: Եթե որոշ երկրների հիմնական կարողությունը հանվում է հանքերից, ապա մեր հանքը և նրա ոսկե երակը պետք է լինի մեր դպրոցն ու այն հասարակական միջավայրը, որտեղ ձևավորվում է ապագայի քաղաքացին:

Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, նոր հաջողություններ բերի Հայաստանի աշակերտներին եւ ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին: Շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա առթիվ:
Դիտարկումների քանակը: 461 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)