Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի սեպտեմբերի 12-ից 18-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 229 դեպք, որոնց արդյունքում հայկական դիրքապահների ուղղությամբ հակառակորդը արձակել է մոտ 2398 փամփուշտ: Հատկանշական է, որ հակառակորդը օգտագործել է ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր, մասնավորապես "СВД” և "Սև նետ” տիպի դիպուկահար հրացաններ, "ПК”, "ДШК” և "УТЁС” տիպի գնդացիրներ:
Սեպտեմբերի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը:
Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում նշված խախտումներին ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ