Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 15.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 02
Ադրբեջանահայերի ասամբելայի նախագահ Գրիգորի Այվազյանը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի փախստականների գծով հայաստանյան գրասենյակի ղեկավարին և Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ հայ փախստականների վերադարձը կազմակերպելու խնդրանքով։

«Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ է հայտարարություններ անում, թե Մինսկի խմբի խմբի շրջանակներում բանակցությունների բուն նպատակը, այսպես կոչված, օկուպացված տարածքների վերադարձն է և Ադրբեջանի քաղաքացիների վերադարձն իրենց հարազատ բնակավայրեր։ Շտապելով հիասթափեցնել պարոն Ալիևին՝ ուզում եմ հայտարարել, որ, անշուշտ, Ադրբեջանի քաղաքացիները կվերադառնան իրենց հարազատ վայրեր, բայց ոչ նրանք, ում սպասում է պարոն Ալիևը»,- նշեց Այվազյանը։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 519 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 02.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի երբեմնի ուսանող ու Դավութօղլուի դավանած գաղափարների կրող, փորձագետ Բեհլուլ Օզքանը Երևանում է: Նա մասնակցում է Եվրասիա Համագործակցության հիմնադրամի կազմակերպած «Զրույցներ ժամանակակից Թուրքիայի մասին» ծրագրին և մտադիր է Թուրքիայի մասին դասեր տալ հայ լրագրողներին: 

Մինչ այդ, սակայն, փորձագետ Օզքանը հայ-թուրքական ֆորմալ առումով գոյություն չունեցող հարաբերությունների մասին իր տեսակետներն արտահայտեց ասուլիսում:

Նա վստահեցրեց, որ Թուրքիան հենց այնպես չի ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները և իսկապես ցանկացել է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Եթե չուզենար ստորագրել արձանագրությունները, Թուրքիան չէր ստորագրի, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը ձեռնտու չէ Թուրքիային: Մեր երկիրը 17 տարի է` ոչ մի ազդեցություն չունի Հայաստանի վրա և այս առումով ես կարծում եմ, որ Թուրքիան ուզում է հարաբերություններ հաստատել ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 537 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 02.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Սիրելի հայրենակիցներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ: 
Այս տոնը թանկ ու հիշարժան է բոլոր արցախցիների համար, որովհետեւ յուրաքանչյուրն իր անձնական ավանդն ունի մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Իհարկե, մենք դեռեւս շատ անելիքներ ունենք թե արտաքին քաղաքական եւ թե սոցիալ-տնտեսական դաշտում: Բայց մի բան հստակ է ու անփոփոխ. Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հաստատակամ են ու անսասան ազգային նպատակների իրականացման մեջ եւ կանեն հնարավորը Արցախի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի կերտման համար: 
Հայրենիքը միշտ վառ է պահում իր զավակների հիշատակը, ովքեր սեփական կյանքն են զոհաբերել հանուն ազատ ու անկախ Արցախի: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նահատակներին:
Սեպտեմբերի 2-ը տոն է նաեւ մեր հայրենակիցների համար` Հայաստանում եւ Սփյուռքում, ում միացյալ ջանքերով այ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 684 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 02.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)


Արցախի անկախությունը հայ ժողովրդի միասնության արդյունքն էր ու մեր ժողովուրդը դեռ պիտի նման օրինակներ դրսևորի իր նոր պատմության կերտման ճանապարհին: Մենք դեռ կարիք ունենք նման օրինակների,մինչև հասնենք նրան,որ տեսնենք մեր պատմական հայրենիքի ազատագրումն ու անկախացումը:Այդ ճանապարհին շատ կարևոր էր Արցախի անկաղության կերտումն ու անկախությունը:

 Հայրունի Պահանջատի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 1565 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 02.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)