Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 20
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 95 տարի դադարից հետո մատուցված պատարագը ոգեւորություն եւ ակտիվություն է առաջացրել Հայոց ցեղասպանության ժամանակ բռնի կրոնափոխված հայերի սերունդների մոտ։

Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպանն ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա տեղեկություններով, այսօր Մուշից Վանի Սուրբ Խաչ եկեղեցի է այցելել 100 հոգի։

«Նրանք մոտեցել են եկեղեցու բակում տեղադրված խաչին, արտասվել են, համբուրել եւ բացահայտել, որ իրականում իրենք թուրքացված հայերի ժառանգներն են»-պատմեց թուրքագետը։

Նա նշեց, որ չնայած թուրքական շոուն որոշակի անջրպետ առաջացրեց պոլսահայերի եւ համայն հայության միջեւ, սակայն նաեւ նպաստեց, որ զարթոնք ապրի Թուրքիայում ուծացած հայե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 492 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 20.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Երեկ Թուրքիայի «եղբայրական և բարեհաճ» ղեկավարության «թույլտվությամբ» Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ սուրբ պատարագի մատուցումը՝Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ:
Հայաստանյան և Սփյուռքի հասարակության մեջ այս իրադարձությունը դեռ մեկ ամիս առաջ իրարամերժ կարծիքների բախման առիթ տվեց:
Հայաստանյան հասարակական կազմակերպությունները միակարծիք էին,որ պետք չէ  գնալ այդ «թատրոնին»:Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նույնպես հրաժարվեց մասնակցել պատարագին՝պատճառաբանելով թե՝եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել: Պոլսո հայոց պատրիարքարանը ոչ բարձրաձայն,սակայն նեղ շրջանակներում դատապարտեց Էջմիածնի որոշումը: Սփյուռքի տարբեր կազմակերպություններ տարբեր կերպ արձագանքեցին՝ մի մասը պնդում էր,որ պետք է գնալ ու տեր կանգնել մեր պատմական ինքնությանը,իսկ մյուս մասը ամոթալի էր համարում գնալը,քանի որ իրադարձությունը համարում էր Թուրքիայի հերթական խաղը:
Ի վերջո մի բան մնաց անհասկանալի՝սա միավորեց,թե՞ պառակտեց մեզ:
Թուրքիայի խաղը ստացվեց: Ինչու՞...
Չնայած մի մեծ զանգվածի կարծիքով սա Թուրքիայի հերթական «ժողովրդավարության» ցուցադրումն էր աշխարհին,սակայն ըստ <ՀԱՅՐՈՒՆԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲԱՆ> սա ավելի խոր արմատն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 1117 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 20.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)