Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 11

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադարձավ ԼՂ-ի անկախության ճանաչմանը:Ըստ նրա, եթե նույնիսկ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հակամարտությունը դրանով չի կարգավորվի, իսկ հետո հավելեց, որ այդ դեպքում շատ բան կփոխվի հայաստանյան ներքաղաքական դասավորվածության մեջ, բայց գրեթե ոչինչ չի փոխի հենց բանակցային գործընթացում: «Հայաստանն այս հարցում պետք է ավելի ակտիվ աշխատի գոնե այն երկրների հետ, որոնք տնտեսապես կապված չեն Ադրբեջանի հետ, քանի որ հայկական լոբբիի ուժերը չեն հերիքի, որպեսզի ԼՂՀ ճանաչի, ասենք, Չինաստանը»,- ավելացրեց բանախոսը:


Դիտարկումների քանակը: 507 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Թուրքական մամուլը տագնապ է բարձրացրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձյալ վերածվել է արշավի: Մասնավորապես թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականը գրում է, որ հայերն անցել են գրոհի երկու ճակատով:Նշվում է, որ Բոստոնի զբոսայգիներից մեկում կանգնեցվել է Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշակոթող, իսկ Մարսելի քաղաքապետի օգնական, ազգությամբ հայ Դիդիեր Փարաքյանն էլ ինտերնետային ստորագրահավաք է նախաձեռնել հանուն այն բանի, որ Ֆրանսիայի Սենատը վավերացնի Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելի արարք համարող օրինագիծը:Թուրքական պարբերականը նկատել է տալիս նաև հետևյալ հանգամանքը, որ առաջիկայում Շվեդիայում ընտրություններ են, ու եթե իշխանության գան ձախակողմյան ուժերը, ապա «ցեղասպանության հուշակոթողների առաջ նոր ճանապարհ կբացվի»:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 460 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել հայերի ցեղասպանությունը, չի դատապարտել մարդկության դեմ իր կատարած ծանր հանցագործությունը, ամեն մի հայ մարդ, ամեն մի հայկական կուսակցություն, ամեն մի հայկական հասարակական, ստեղծագործական, գիտական կազմակերպություն, ամեն մի հայկական կրոնական կոնցեսիա, Հայաստանի կառավարությունը, Ազգային Ժողովն ու Նախագահը լրիվ բարոյական իրավունք ունեն (իմ տեսակետից ուղղակի պարտավոր են) Երկրագնդի ցանկացած տեղում, ցանկացած լսարանի առջև հայտարարել` 

ՙ1915 Թ. ՀԵՏՈ ԹՈւՐՔԻԱՅՈւՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՎՐԱ, ԹՈւՐՔԻԱՅՈւՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎՐԱ, ԹՈւՐՔԻԱՅՈւՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՐՎԵՍՏԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾԻ ՎՐԱ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԵՐԵՎՈւՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՉՉՈՐԱՑԱԾ ՀԵՏՔԵՐ:
ԿԱ՛ՆԳ ԱՌԵՔ ՄԱՐԴԻԿ:
ՄԻ՛ ԳՆԵՔ ԹՈւՐՔԻԱՅԻ ԱՐՅՈւՆՈՏ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ :


Վաչագան Վահրադեան

յ.գ. Հատուածը վերցուած է Վաչագան Վահրադյան , «Ազգային գաղափարախոսության հարցի առնչությամբ կամ Ի՞նչ անել» հոդուած-գրքոյկից:
Տարածեք այս լոզունգը, սա հիանալի բոյկոտման ձեւ է թուրքական ապրանքների գնմանը եւ առհասարակ, լաւ միջոց՝ թուրքական քարոզչութեան դէմ:

Դիտարկումների քանակը: 540 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 09։05-ին, ՀՀ Կոտայքի մարզում Ռիխտերի սանդղակով 7.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդվել է մեծ թվով տուժածների (նախնական հաշվարկների համաձայն` 12 000 զոհ և 17 000 վիրավոր) և հազարավոր փլուզված շինությունների մասին։ Չարենցավան, Աբովյան քաղաքները և հարակից գյուղային համայնքները ամենաշատ տուժածների թվում են։ Շարքից դուրս են եկել մարզի ջրամատակարարման և կոյուղու համակարգերը։ Բազմաթիվ վթարներ են առաջացել` կապի, գազամատակարարման, էներգամատակարարման համակարգերում և տրանսպորտային հաղորդակցության ուղիներում։ Առաջացել են բազմաթիվ հրդեհների օջախներ, ավերվել է մարզի հիվանդանոցների մեծ մասը։ Հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ Երևանի միջազգային օդանավակայանը տուժել է երկրաշարժից, սակայն դեռևս ենթակա է շահագործման»։Սա Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի (ԵԱԱՀԿ) կողմից սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք երկրաշարժի հետևանքների կառավարման «Արմենիա 2010» դաշտային վարժանքի սցենարի մի հատվածն է։Դաշտային վարժանքը կանցկացվի Կոտայքի մարզում տեղակայված 11 վայրերում։ Դրան կմասնակցեն Հայկական տեղական արտակարգ իրավիճակների իրավասու (LEMA), ԵԱԱՀԿ թ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 562 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  սեպտեմբերի 9-ի լույս  10-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտարկումների քանակը: 481 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)