19:22 Եվրամիությունը 100 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին | |
Երեկ Եվրամիությունը հաստատել է ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանին 100 մլն եվրո ֆիանսական օգնություն տրամադրելու մասին փաթեթը։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում։ Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ օժանդակության տրամադրումը կախված է Արժույթի միջազգային հիմնադրամի և Հայաստանի միջև հաստատված օգնության ծրագրերի ընթացքից: Դրամական օգնության դիմաց Հայաստանն ԱՄՀ-ի առջև պարտավորվել է կրճատել պետական պարտքը, բարեփոխել կենսաթոշակային և հարկային համակարգերը, ինչպես նաև պետբյուջեի նկատմամբ ֆինանսական վերահսկողությունը։ «Օգնության առաջին մասը՝ 40 մլն եվրո, Հայաստանին կտրամադրվի Ազգային ժողովի կողմից՝ օգնության այդ փաթեթի պայմանների վավերացումից հետո, իսկ մնացած մասը՝ 2011թ. վերջին»,- նշված է Եվրահանձնաժողովի կայքում: Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |