Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 15 » Բանալին այն է, որ երկու կողմերը պետք է բանակցեն հանգիստ պայմաններում
11:12
Բանալին այն է, որ երկու կողմերը պետք է բանակցեն հանգիստ պայմաններում
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի, Մետաքսի ճանապարհի ուսումնասիրության ծրագրի (Central Asia-Caucasus Institute & Silk Road Studies) ղեկավար, Փոլ Հ. Նիթսի անվան միջազգային ուսումնասիրությունների դպրոցի եւ Ջոն Հոփքինսի անվան համալսարանի պրոֆեսոր Ֆրեդրիկ Սթարը:

- Դոկտոր Սթար, ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի ներկա փուլը, որի հերթական փուլը կարծես մեկնարկում է ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից հետո:

- Մենք չունենք հստակ ինֆորմացիա: Կարծում եմ` լավատեսության երկու պատճառ ունենք: Ամենակարեւորն այն է, որ գոյություն ունեցող բանակցային ուղիները շարունակում են բաց մնալ:

- Իսկ կողմերի հռետորաբանությո՞ւնը: Ադրբեջանի իշխանությունները բացահայտ սպառնում են հայկական կողմին, որ պատերազմի միջոցով նույնիսկ ետ կվերադարձնեն կորցրած տարածքները:

- Անժխտելի է, որ հռետորաբանությունը միանգամայն պատճառաբանված դրսեւորվում է երկու կողմում էլ: Ենթադրում եմ, որ տարբերությունն այն է` այն կիրականանա, թե ոչ, մյուս կողմից` հայտարարությունները միանշանակ ցույց են տալիս լարվածության մակարդակը Ադրբեջանում, եւ ենթադրում եմ` նաեւ Հայաստանում:

- Անցյալ շաբաթ համանախագահները այցելեցին տարածաշրջան: Այցից հետո նրանք հայտարարությամբ հանդես եկան, որտեղ նշում են, թե համարձակ քայլեր կատարելու ժամանակն է: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Կարծում եմ` Մեդվեդեւը, մեղմ ասած, շատ համեստ նպատակներ ունի այս հարցում: Ոչ մի արդյունք չեն տվել Մեդվեդեւի կազմակերպած նախորդ հանդիպումները: Անկեղծ ասած` կարծում եմ, որ Մինսկի գործընթացը ստիպված է արդարացնել իր գոյությունը: Այն չի կարողացել իրագործել իր անելիքը վերջին տասնամյակի ընթացքում, ուստի չպետք է դրա հետ մեծ հույսեր կապել:

- Կարծում եք խնդիրը բանակցությունների ձեւաչա՞փն է:

- Վստահ եմ, որ այս խնդիրը կլուծվի, երբ երկու նախագահները բանակցային սեղանին նստեն: Բանալին այն է, որ երկու կողմերը պետք է հնարավորություն փնտրեն բանակցելու հանգիստ պայմաններում` առանց ճնշման, նույնիսկ առանց լուծում գտնելու ճնշման: Մինչ գիտակցությունը այդ մակարդակին չհասնի, ես լուծում չեմ սպասում:

- Կարծում եք` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, որոնք բռնապետական ռեժիմներ են հաստատել իրենց երկրներում, պիտի բանակցե՞ն հակամարտության կարգավորման համար:

- Համակարգերը թույլ են տալիս կողմերին բանակցել ու համաձայնության հասնել: Ամեն հնարավոր համաձայնություն անխուսափելիորեն դժգոհ է թողնելու կողմերից մեկին կամ երկուսին էլ: Բայց ես չեմ կասկածում, որ համաձայնության կարող են հասնել միայն երկու կողմերը, ուրիշ ոչ ոք: Նույնիսկ եթե երրորդ կողմը կամ միջազգային հանրությունը փորձի նրանց հաշտեցնել, ոչինչ տեղի չի ունենա, մինչեւ նրանք չցանկանան հաշտվել:

- Այդ դեպքում, չե՞ք կարծում, որ միջազգային հանրությունը կամ տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրները պետք է ճնշում բանեցնեն` համաձայնության հասնելու համար` ինչպես դա եղավ Դեյթոնի դեպքում:

- Կարծում եմ` Հայաստանը Սերբիա չէ, եւ Ադրբեջանն էլ Սերբիա չէ: Իրականում սրանք երկու սուվերեն երկրներ են, նրանք շատ ռեսուրսներ, տաղանդավոր մարդիկ ունեն, նրանց հնարավոր չէ ստիպողաբար հաշտեցնել: Ինձ թվում է, որ կողմերից ոչ մեկը չի հաշվարկել ադեկվատ համաձայնության չհասնելու գինը` լուծման բացակայության գինը: Երկուսն էլ ասում են` մենք ճիշտ ենք, ու յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումները: Բայց նրանք երբեք չեն հաշվում այս իրավիճակի պահպանման գինը: Ես անձամբ կարծում եմ, որ երկրները վճարում են, տնտեսագիտական բառապաշարով ասած, բարձր այընտրանքային արժեք: Ինձ թվում է` շատ իմաստուն քայլ կլիներ կողմերի եւ իրենց բարեկամ երկրների կողմից հաշվարկել, թե ինչքանով է ավելանում այս գինն ամեն օր: Զարգացման բացակայությունը, շրջափակումը եւ տարածաշրջանում չհամագործակցելը` այս ամենը իրենց գինն ունեն` ինքնիշխանության թուլացում: Եթե հայկական ու արբեջանական կողմերը մի պահ հաշվարկեն այս արժեքը, նրանք կասեն` սպասեք, մենք պատրա՞ստ ենք, արդյոք, վճարել այդ գինը: Կարծում եմ` այս հարցի պատասխանը կլինի ոչ: Եվ հետեւաբար նման սառը հաշվարկի արդյունքը կլինի այն, որ մարդիկ հիմնովին կփոխեն իրենց տեսակետը: Մենք խոսում ենք Հայաստանի հարակից թերզարգացած, խիստ աղքատ տարածքի մասին եւ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքի մասին: Պետք չի՞ արդյոք ճանապարհներ փնտրել զարգացնելու այս հսկա տարածքը, այլապես եթե զարգանում են, ապա միայն մայրաքաղաքները: Սա անառողջ իրավիճակ է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար:

- Ինչպե՞ս կգնահատեիք ԱՄՆ դերը տարածաշրջանում` Օբամայի վարչակազմի օրոք:

- Կարծում եմ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը միամիտ, լավ չմտածված քայլ էր, ինչը վնասեց բոլոր ներգրավված կողմերին` Հայաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին: Կարծում եմ` մենք պիտի ուրախ լինենք, որ այն ավարտվել է արդեն: Ես դեմ չեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց այն չի կարող տեղի ունենալ այն ծրագրով, որ Օբաման էր առաջարկում:

- Ի՞նչ կասեք ԱՄՆ դերի մասին Հարավային Կովկասում:

- Կարծում եմ` շատ բան կորցրեցինք դեսպան չունենալով Ադրբեջանում` մինչեւ պր Բրայզային նշանակելը: Անկեղծ ասած` 2008թ.-ից ի վեր ես շատ քիչ կոնկրետ գործողություններ եմ տեսնում:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Ակնկալում եմ, որ տարածաշրջանային երկրները իրենք կարեւորագույն խոսքը կասեն: Մի պահ Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին միասին նայենք, կտեսնենք, որ երեքն էլ խորապես հիասթափված են միջազգային ուժերից: Ռուսաստանի ու Իրանի օրինակները բացահայտ են: Թուրքիայի, Եվրամիության, ԱՄՆ-ի օրինակներն էլ են բացահայտ: Բոլորը հուսախաբ են արել առանձին վերցրած երեք պետությունների սպասելիքները: Տարածաշրջանային հակամարտությունների լուծումը միջազգային հանրության հետ կապելը իրական չէ: Մինչդեռ եթե երեք ինտելիգենտ, իրավասու մարդիկ որոշեն համագործակցել, կհասկանան, որ 1+1+1=5, այլ կերպ ասած, եթե նրանք հաջողության հասնեն նույնիսկ մի քանի հարցում, դա նրանց կտա նոր լծակներ: Ուստի մենք պիտի մտածենք` ինչպիսին կլինի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելուց հետո:

- Չե՞ք կարծում, որ եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունը քիչ միջամտեն կարգավորման գործընթացին, ապա Թուրքիան եւ Իրանը կօգտվեն առիթից:

- Այո, դրանում ես համոզված եմ, եւ դա եւս մեկ անգամ մատանշում է միջազգային կազմակերպության ցուցաբերած պատասխանատվությունը: Երեք կովկասյան երկրները տուժել են հինգ միջազգային ուժերի չմտածված ու ամբիցիոզ խոսքերից, խոսքը գնում է Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի մասին:








1in.am

Просмотров: 426 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: