03:33 ԱՄՆ դեսպանատուն. «Մենք չենք հանդուրժում անձնական շահ ստանալու նպատակով պաշտոնական դիրքի չարաշահումը» | |
Ուրբաթ օրը` փետրվարի 18-ին, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Վաշինգտոնում հայտարարեցին, որ Վիրջինիա նահանգի Դալլաս քաղաքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Գլխավոր վերստուգիչի գրասենյակի դաշնային գործակալների կողմից ձերբակալվել է 62-ամյա Մայքլ Հեյզը: Հեյզը մեղադրվում է ԱՄՆ կառավարությանը պատկանող ավելի քան 19 000 ԱՄՆ դոլար գումար յուրացնելու մեջ` հրահանգելով ԱՄՆ ՄԶԳ-ի շահառու հանդիսացող հայկական առեւտրային բանկին ԱՄՆ կառավարությանը պարտք միջոցներն ուղարկել իր անձնական բանկային հաշվին: 2009թ. հունվարին` հանցանքի կատարման ժամանակ, Հեյզը անձնական ծառայությունների պայմանագրով աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակում` որպես ֆինանսական կառավարման հարցերով պատասխանատու: ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ գրասենյակը եւ ողջ ԱՄՆ դեսպանությունը լրջորեն են վերաբերվում է ԱՄՆ հարկատուների միջոցների տնօրինման մեր պարտավորությանը, եւ մենք պարտավոր ենք աջակցությանն ուղղվող բոլոր միջոցները կիրառել արդյունավետ կերպով` ի շահ Հայաստանի: Մենք չենք հանդուրժում անձնական շահ ստանալու նպատակով պաշտոնական դիրքի չարաշահումը եւ ուսուցանում ենք մեր աշխատակիցներին բացահայտել կասկածելի գործողությունները եւ զեկուցել դրանց մասին: Մենք կշարունակենք խստորեն հետեւել մեր աշխատանքի անաչառությանը, որն իրականացվում է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ժողովուրդների անունից: Գործի մանրամասների հետ կապված հարցումներ կարող են ուղղվել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին, հեռ.` (202) 252-6933. | |
|
Всего комментариев: 0 | |