Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 19.11.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 20 » Ամերիկացի փորձագետ. Լեռնային Ղարաբաղը ոչ թե «սառեցված», այլ «դանդաղ եռացող» հակամարտություն է
23:23
Ամերիկացի փորձագետ. Լեռնային Ղարաբաղը ոչ թե «սառեցված», այլ «դանդաղ եռացող» հակամարտություն է

Լեռնային Ղարաբաղում  վերջին մի քանի տարվա ընթացքում իրավիճակը նկատելի սրվել է. ավելի հաճախ են վիճելի տարածքում զինված բախումներ լինում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ: Սակայն ոչ Հարավային Կովկասի երկրները, ոչ միջազգային հանրությունը, ներառյալ ԱՄՆ-ը, կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում խնդրի լուծման համար: Նման կարծիք են հայտնել  փորձագետները` Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ:

Ոմանք Լեռնային Ղարաբաղը համարում են ոչ թե «սառեցված», այլ «դանդաղ եռացող» հակամարտություն, գրում է «Ամերիկայի ձայնը»:

«Ադրբեջանի ռազմական բյուջեի ընդլայնումը հղի է անկայունությամբ ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ հեռանակրում»,- կարծում է Ատլանտյան խորհրդի ավագ աշխատակից Յան Բժեզինսկին: Նրա խոսքով` Բաքվի այն հայտարարությունները, թե շուտով իրենց ռազմական բյուջեն կհասնի Հայաստանի բյուջեին, խոսում է այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հակամարտության լուծումը տեսնում են ռազմական ճանապարհով:
«Միաժամանակ Բաքվի նման քաղաքականությունը Երեւանին ստիպում է մտածել կարճաժամկետ հեռանկարում նախազգուշական մեթողների մասին»,-նշել է նա:

Ատլանտյան խորհրդին կից եվրասիական կենտրոնի տնօրեն, Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Ուիլսոնն իր հերթին կարծում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության ամրապնդումը կնպաստի ԼՂ հիմնախնդրի լուծմանը: «Նաեւ անհրաժեշտ է ուժեղացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի միջազգային մոնիտորինգը, որը, փորձագետների կարծիքով, զգալիորեն թուլացել է: Հակառակ դեպքում կմեծանա հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման հնարավորությունը»,-ասել է Ուիլսոնը:











news.am

Просмотров: 148 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: