21:52 Ամերիկացի անիմատորը անվճար ծրագիր է պատրաստում iPhone-ի համար` նվիրված Հայոց ցեղասպանությանը | |
Ամերիկացի երիտասարդ անիմատոր, հայազգի Ալեքս Նիսանյանը աշխատում է iPhone-ի համար նախատեսված հավելվածի վրա` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Աշխատելով «Հայկական հուշարձան» հավելվածի վրա` Նիսանյանն այժմ ֆինանսավորում է որոնում` հավելվածն անվճար տարածելու նպատակով: Հավելվածի հիմնական էջում պատկերվելու է Երեւանում Ցեղասպանության համալիրի անմար կրակը: Ներկայացվելու է նաեւ 1915-23թ.թ. ցեղասպանության պատմությունը, այն ճանաչած երկրների ցանկը, նաեւ Ցեղասպանության ճանաչման գործընթացին առնչվող նորություններ: Ծրագրի համար միջոցների հավաքումը կտեւի մինչեւ փետրվարի 27-ը: Հայ անիմատորը ծրագրում է նոր ծառայությունը թողարկել մինչեւ ապրիլի 24-ը: news.am | |
|
Всего комментариев: 0 | |