Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 27 » Ակցիաներ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց
01:53
Ակցիաներ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց
 Ուրբաթ օրը Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացվել է բողոքի բազմամարդ ցույց` ի հիշատակ Սումգայիթի իրադարձությունների զոհերի հիշատակի:

Հայ համայնքի բոլոր թեւերը ներկայացնող երիտասարդները պահանջել են դատապարտել Սումգայիթի ոճիրը, պատժել դրա կազմակերպիչներին եւ իրագործողներին, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանի սպառազինումը, հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու ընտրությունը:

Սումգայիթի իրադարձությունների 23-ամյա տարելիցի կապակցությամբ նույն օրը Լոս Անջելեսի հայ երիտասարդները բողոքի զանգվածային միջոցառում են կազմակերպել Ուիլշեր պողոտայի վրա` Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությանի շենքի առջեւ:

«Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախաձեռնած միջոցառմանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Ադրբեջանի հյուպատոսությանի առջեւ նրանք վանկարկել են «Ադրբեջա՛ն, դադարի՛ր հովանավորել ահաբեկությունը», «Ալի՛եւ, դադարի՛ր ատելություն սփռել», «Ադրբեջա՛ն, ձեռքերդ հեռու Հայաստանից եւ Ղարաբաղից», «Ամերիկահայ համայնքը պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը» եւ այլ կարգախոսներ: 

Սումգայիթի դեպքերի 23-ամյա տարելիցի կապակցությամբ Հայ հեղափոխական դաշնակցության Հունաստանի կազմակերպության Երիտասարդական միության անդամները շաբաթ օրը բողոքի ակցիա են կազմակերպել Աթենքում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության առջեւ:

Ցույցին միացել են նաեւ Աթենքի հայ համայնքային այլ շրջանակների ներկայացուցիչներ, անհատներ:

Ցույցի մասնակիցները ադրբեջանական դեսպանատան առջեւ պարզել են Հայաստանի ու Ղարաբաղի դրոշները, արդարություն ու հատուցում պահանջող հայերեն, հունարեն ու անգլերեն պաստառները, վանկարկել են սումգայիթյան ոճիրը դատապարտող կոչեր: 

Ակցիաների մասին հաղորդում են Միացյալ Նահանգների եւ Հունաստանի հայ համայնքներից:






azatutyun.am
Просмотров: 450 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: