Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 18 » Ադրբեջանցի քաղաքագետ. Ուժի չկիրառումը պիոներական խոստումներ են
23:04
Ադրբեջանցի քաղաքագետ. Ուժի չկիրառումը պիոներական խոստումներ են
  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելությունը տարածաշրջան և նրանց հայտարարությունը, ըստ ադրբեջանցի քաղաքագետ Տոգրուլ Ջուվարլիի, ձանձրալի էր և ոչինչ չասող:

Հիշեցնենք, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել էին, որ վճռական քայլեր կատարելու պահը եկել է: «Առաջին լրատվականի» հետ զրույցում Ջուվարլին նշեց, որ դժվար թե ինչ-որ մեկի համար հասկանալի է, թե ինչ ի նկատի ունեն համանախագահները` վճռական քայլեր ասելով. «Մի բան պարզ է, և դա զգացվում էր այս այցելությունից` բանակցային գործընթացը ճգնաժամ է ապրում և այդ վիճակից պետք է ինչ-որ կերպ դուրս գալ»: 

Խոսելով վերջին շրջանում միջազգային փորձագետների այն հայտարարությունների մասին, թե հնարավոր է, որ Ղարաբաղյան հարցը ռազմական հանգուցալուծում ունենա. ջուվարլին նշեց. «Այո, այդ խնդրին վերջերս բավականին մանրակրկիտ անդրադարձել է միջազգային ճգնաժամային խումբը: Նրանք բավականին բարձր են գնահատել պատերազմի հավանականությունը և միևնույն ժամանակ ընդգծել, որ «հանկարծակի պատերազմ» չի լինի: 

Իհարկե, այդ սպառնալիքը կա, և ինձ թվում է, որ այստեղ հիմնական խնդիրը գրավյալ տարածքներն են: Ցանկացած կոշտ դիրքրորշում մեծացնում է պատերազմի հավանականությունը, ինչն, անկասկած, կործանարար է Հարավային Կովկասի համար: Եվ որպեսզի դա չլինի, պետք է քայլ առ քայլ ամրապնդել նվազագույն վստահությունը, և ոչ թե հակամարտող կողմերից պահանջել պիոներական խոստումներ տալ ուժի չկիրառման մասին»:




1in.am

Просмотров: 512 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: