Главная »
2011 » ՄԱՐՏ » 4 » Wikileaks. Ադրբեջանը չի կարող հաղթահարել հայերին
00:57 Wikileaks. Ադրբեջանը չի կարող հաղթահարել հայերին |
Ադրբեջանը, նույնիսկ իր ռազմական պոտենցիալի մեծացման ջանքերի դեպքում, չի կարողանա վերակառուցվել ու այնքան հզորանալ, որպեսզի կարողանա հաղթահարել ԼՂ բանակի վերահսկողության տակ գտնվող տեղանք առավելությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին՝ Բաքվում իր մանդատի ավարտին, հայտնում է Nouvelles d`Arménie-ն։
Wikileaks -ի կողմից հրապարակված դիվանագիտական հեռագրի համաձայն, որը թվագրված է 2009-ի հուլիսի 2-ին՝ Ադրբեջանը «
Ղարաբաղի համար ավելի վարդագույն սցենար է ներկայացնում, քան տրամաբանական է սպասել
»։
Էնն Դերսին
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան եղել է 2006-2009 թվականներին եւ ներկայումս ԱՄՆ դեսպանն է Լիտվայում։ 2009 թվականի դիվանագիտական հեռագրում Էնն Դերսին նշել է նաեւ, որ «Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը զգալիորեն գերազանցում է Ադրբեջանի ռազմական շինարարության արդյունքներին»։
news.am
|
Просмотров: 613 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 5.0/1 |