23:47 Տիգրան Կարապետյան. «Եթե իշխանության հետ հանդիպելու առիթ լինի, ես մենակ չեմ գնա…» | |
![]() –Այդ հանդիպումներն արդյունք չտվեցին։ Մեր կարծիքը հաշվի չառան։ Ընդհանրապես, ո՞վ է ում մեր հանրապետության մեջ հաշվի առնում։ Ո՞ւմ կարծիքն են մինչ այսօր հաշվի առել։ Եթե բռնապետություն է, ո՞ւմ կարծիքը կարող են հաշվի առնել։ Նա նաև նշել է, որ եթե հիմա նման կլոր սեղան հանդիպում կազմակերպվի, և իրեն հրավիրեն, ինքը չի մասնակցի. –Ես այսօր ընդդիմադիր ճամբարում եմ, և եթե իշխանության հետ հանդիպելու առիթ լինի, ես մենակ չեմ գնա հանդիպման։ Կգնամ իմ գործընկերների հետ, որովհետև յուրաքանչյուր հանդիպում իշխանության հետ որոշակիորեն վարկաբեկիչ է,– ասել է Տիգրան Կարապետյանը։ Նման կլոր սեղան քննարկումները, ըստ նրա, խաղ են. –Դրանք խաղում են ժողովրդավարություն, որովհետև ժողովրդավար մարդը պետք է խորապես լինի, ոչ թե ձևական։ Ես համարում եմ դա ձևականություն։ 7or.am | |
|
Всего комментариев: 0 | |