Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 3 » Թուրքիայում ձերբակալել են Դինքի սպանության մասին գրքի հեղինակին
20:22
Թուրքիայում ձերբակալել են Դինքի սպանության մասին գրքի հեղինակին
 Թուրք իրավապահներն այսօր «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալել են 6 անձանց, որոնց թվում կան լրագրողներ։Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև Milliyet օրաթերթի հետաքննող–լրագրող Նեդիմ Շեները, ով «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ հեղինակել է երկու գիրք՝ «Հրանտ Դինքի սպանությունը և հետախուզության սուտը», «Կարմիր ուրբաթ. ո՞վ կոտրեց Դինքի գրիչը»։Ձերբակալվածների թվում են նաև լրագրողներ Ահմեթ Շըքը և Սաիթ Չաքըրը։ Երբ իրավապահները մեքենա են նստեցրել Նեդիմ Շեներին, լրագրողը բացականչել է. «Հրանտի համար, արդարության համար»։Ինչպես այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Odatv կայքի գլխավոր համակարգող Դողան Յուրդաքուլի, նույն կայքի հոդվածագիր Իքլիմ Բայրաքթարի, Odatv–ի Անկարայի ներկայացուցիչ Մյումթազ Իդիլի, լրագրողներ Սաիթ Քըլըչի, Ահմեթ Շըքի, Մյույեսսեր Յըլդըզի և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին աշխատակից Քաշիֆ Քոզինօղլուի բնակարաններում։Նեդիմ Շեների ձերբակալությունից հետո թուրքական մամուլը հրապարակել է լրագրողի վերջին հոդվածը, որից հստակ երևում է, որ Շեները ձերբակալվել է հատուկ պատվերի արդյունքում։Թուրքական Posta օրաթերթում լույս տեսած Նեդիմ Շեների վերջին հոդվածում լրագրողը գրում էր, որ ինքն անընդհատ սպառնալիքներ է ստանում այն բանի համար, որ փորձել է Դինքի սպանության վերաբերյալ ներկայացնել որոշ մանրամասներ։«Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Հրանտ Դինքի սպանության համար պատասխանատվություն են կրում «Էրգենեքոնի» դեմ հետաքննություն իրականացնող ոստիկանները, ինձ սկսեցին անընդհատ սպառնալ. «Հերթը քոնն է։ Սոներին (ընդդիմադիր Odatv կայքի սեփականատեր, Hurriyet օրաթերթի հոդվածագիր Սոներ Յալչընին, կալանավորվել է այս տարվա փետրվարին,– խմբ.) էին ասում։ Տեսար, ստացվեց»։ Մի՞թե ճշմարտությունը գրողների տեղը բանտում է»,– գրել էր Շեները։Նշենք, որ Milliyet օրաթերթի հետաքննող–լրագրող Նեդիմ Շեները «Դինքի սպանությունն ու հետախուզության ստերը» գրքի համար արժանացել է Թուրքիայի լրագրողական ամենահեղինակավոր՝ Աբդի Իփեքչիի անվան մրցանակին, ինչպես նաև «Մամուլի միջազգային ինստիտուտի» կողմից շնորհվող «Մամուլի ազատության համաշխարհային հերոսի» կոչմանը։ Նեդիմ Շեները «Դինքի սպանությունը և հետախուզության ստերը» վերնագրով իր գրքում, որը լույս է տեսել 2009թ., փորձել է լույս սփռել խմբագրապետի սպանության մութ կողմերի վրա, ինչի համար նրա դեմ բազմաթիվ մեղադրանքներ են առաջ քաշվել թուրքական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:Մեղադրող կողմը Շեների համար պահանջում էր 32,5 տարվա ազատազրկում: Սակայն երկարատև դատական քաշքշուկներից հետո 2010 թ. հունիսի 4-ին թուրքական դատարանը արդարացրեց նրան:Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք իրավապահները «Էրգենեքոնի» դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալել էին ընդդիմադիր Odatv կայքի սեփականատեր, Hurriyet օրաթերթի հոդվածագիր Սոներ Յալչընին, գլխավոր խմբագիր Բարըշ Փահլիվանին և լուրերի բաժնի տնօրեն Բարըշ Թերքօղլուին, որոնց նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է սահմանել կալանքը։








Tert.am


Просмотров: 506 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: