Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 4 » Թուրքերն անհանգստացած են Չինաստանի արտգործնախարարի երևանյան այցելությունից
11:12
Թուրքերն անհանգստացած են Չինաստանի արտգործնախարարի երևանյան այցելությունից
 Թուրքերին անհանգստացրել է այն հանգամանքը, որ Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին փետրվարի 16-17-ը Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:Թուրքական Anadolu գործակալությունը Յան Ձիեչիի՝ Ծիծեռնակաբերդ այցելության առնչությամբ որոշ պարզաբանումներ ստանալու համար զանգահարել է Չինաստանի արտգործնախարարություն, որտեղ գործակալությանը տեղեկացրել են, որ «նախարարն իր այցելության ընթացքում բարեկամական հանդիպումներ է ունեցել Հայաստանի առաջնորդների հետ»։Ի պատասխան թուրքական լրատվամիջոցի այն հարցին, թե «Նախարար Յանը Երևանյան այցելության ընթացքում այցելել է 1915թ. դեպքերի առնչությամբ կառուցված հուշակոթող։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ Չինաստանը հարցի առնչությամբ փոխել է իր դիրքորոշումը», Չինաստանի արտգործնախարարության մամուլի գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել է. «Ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան Չինաստանի բարեկամ երկրներն են։ Չինաստանը գիտակցում է, որ երկու երկրների միջև առկա են պատմական խնդիրներ և երկու երկրների՝ այդ հարցերի առնչությամբ ունեցած դիրքորոշումներն արժանի են ուշադրության… Չինաստանը ուշադրություն է հրավիրում այդ հարցերին»։Իսկ Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Պեկինում Թուրքիայի դեսպան Մուրադ Էսենլին հայտարարել է, թե Չինաստանի արտգործնախարարը Ցեղասպանության հուշակոթող է այցելել հայաստանցի պաշտոնյաների պնդմամբ, իսկ հայկական որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանել են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։Թուրք դեսպանը նշել է, որ հարցի առնչությամբ իրենք դիմել են Չինաստանի արտգործնախարարություն, և ստացված պատասխանը վկայում է այն մասին, որ պաշտոնական Պեկինը չի փոխել իր դիրքորոշումը 1915թ. իրադարձությունների առնչությամբ։




Tert.am

Просмотров: 563 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: