Главная » 2011»ՄԱՐՏ»9 » Թուրքական դատարանը հերթական անգամ ազատազրկման դատապարտեց պոլսահայ մտավորականին
17:31
Թուրքական դատարանը հերթական անգամ ազատազրկման դատապարտեց պոլսահայ մտավորականին
Թուրքական դատարանն ապօրինի շինարարություն իրականացնելու մեղադրանքով 3,4 տարվա ազատազրկման է դատապարտել պոլսահայ գրող-լեզվաբան, թուրքական Taraf օրաթերթի հոդվածագիր Սևան Նիշանյանին։ Այս մասին է տեղեկացնում sesonline կայքը։Թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Սելչուք շրջանի դատարանը Նիշանյանին տուգանել է նաև 160 թուրքական լիրայով (մոտ 100 ԱՄՆ դոլար) և զրկել նրան ընտրելու և ընտրվելու, կուսակցություն, հիմնադրամ արհմիություն ղեկավարելու և այլ իրավունքներից։Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական դատարանն ապօրինի շինարարություն իրականացնելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտում Սևան Նիշանյանին։ Մինչև հիմա թուրքական դատարանը Նիշանյանի առնչությամբ կայացրել է մի շարք վճիռներ, որոնց համաձայն պոլսահայ մտավորականին սպառնում է 13,5 տարվա ազատազրկում։ Դատարանի կայացրած բոլոր այդ որոշումները գտնվում են բողոքարկման փուլում։Հիշեցնենք, որ թուքական իշխանությունները, հայտարարելով, թե Նիշանյանն ապօրինաբար վերակառուցել և շահագործման է հանձնել 16 տուն, անցած տարի որոշում են կայացրել հիմնահատակ քանդել այդ շինությունները։ Շաբաթներ առաջ այդ որոշումը պետք է ի կատար ածվեր, սակայն վերջին պահին հետաձգվել է։Հայազգի լեզվաբանը տարիներ առաջ Իզմիրի Շիրինջե գյուղում իր սեփական միջոցներով վերակառուցել է խարխուլ, ոչնչացման եզրին գտնվող 16 շինություն, որից հետո դրանք սկսել է օգտագործել որպես հյուրանոցներ: Այդ շինությունները Թուրքիայի հյուրանոցային սեկտորում հայտնի են «Նիշանյանի տներ» անունով:Երկու տարվա ընթացքում 16 շինությունների առնչությամբ Նիշանյանի դեմ բացվել է 16 առանձին դատական գործ, և պոլսահայ մտավորականին ապօրինի շինարարության համար ընդհանուր առմամբ սպառնում է 50 տարվա ազատազրկում:Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Նիշանյանն իրեն պատկանող 16 տները նվիրաբերել է «Նեսին» հիմնադրամին։