Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 16 » Թուրքագետ. Ռուսաստանը հանդուրժում է Թուրքիայի կամակորությունները` հանուն տնտեսական շահերի
00:26
Թուրքագետ. Ռուսաստանը հանդուրժում է Թուրքիայի կամակորությունները` հանուն տնտեսական շահերի
 Որքան էլ Թուրքիան ցույց տա, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունի, միեւնույն է, Ռուսաստանը լուրջ խոչընդոտ է Թուրքիայի տեսլականի` նեոօսմանիզմի իրագործման ճանապարհին: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Ռուսաստան կատարած այցին: «Նեոօսմանիզը ենթադրում է լավ հարաբերությունների հաստատում բոլոր մահմեդական երկրների հետ` ազդեցության տարածման նպատակով: Այդ համատեքստում Ռուսաստանն ակնհայտորեն մնում է Թուրքիայի թշնամի երկրների մեջ, քանի որ խոչընդոտում է Թուրքիայի հեռուն գնացող ծրագրերի իրականացմանը։  Ռուսաստանում  թյուրքական ժողովուրդներ են ապրում, որոնք պետք է ապահովեն Մեծ Թուրանի կապը պատմական Արեւելքի հետ»,-հայտարարեց Իսպիրյանը:

Նա ընդգծեց, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Ռուսաստան՝ Մոսկվայի պայմանագրի ստորագրման 90-րդ տարելիցի օրը, զուտ խորհրդանշական բնույթ ունի եւ այդ այցը ծառայեցվելու է երկու երկրների տնտեսական շահերին:

«Այցելելով Ռուսաստան` Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցած Մոսկվայի պայմանագրի ստորագրման տարելիցի օրը, Թուրքիան փորձում է այսպիսով ստվերել Ռուսաստան-Հայաստան դաշնակցային հարաբերությունները»,- նկատեց փորձագետը:

Նրա խոսքով` Ռուսաստանն այս ամենին չի նայում որպես վիրավորանք իր ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ։  Այդ երկրին ավելի շատ հուզում են Թուրքիայից ունեցած տնտեսական ակնկալիքները, այդ պատճառով էլ ՌԴ-ն ստիպված տեղի է տվել Թուրքիայի պահանջներին` այդ երկրի վարչապետին իր հարկի տակ ընդունելով պատմական կարեւոր իրադարձության տարելիցի օրը:

Ըստ թուրքագետի`Ռուսաստանն ու Թուրքիան մի շարք էներգետիկ նախագծեր ունեն` «Երկնագույն հոսք», «Հարավային հոսք», ատոմակայանի կառուցում Թուրքիայում եւ այլն: «Ռուսաստանն ունի լուրջ սպասելիքներ Թուրքիայից, եւ նշված էներգետիկ նախագծերի իրագործման ճանապարհին մտադիր է Թուրքիային կախվածության մեջ գցել իրենից: Թուրքիան էլ իր հերթին է մտածում, որ կախվածության մեջ կգցի Ռուսաստանին: Այնպես որ, երկկողմանի տնտեսական մերձեցումը ձեռնտու է հավասարապես երկու երկրներին էլ»,-նկատեց թուրքագետը, հավելելով, որ շահերի նման համընկնման պարագայում, երկրորդ պլան են մղվում Հայաստանի շահերն ու զգացմունքները:

Նշենք, որ Էրդողանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին է նվիրել երկու երկրների միջեւ 1921-ի մարտի 16-ին ստորագրված պայմանագրի կրկնօրինակը՝ ապացուցելով, որ  այցը ժամկետները  հատուկ պլանավորված էր Էրդողանի կողմից։

Հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-78 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը, իսկ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով հաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:



news.am

Просмотров: 499 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: