21:11 Սրբ. Էջմիածինը լռում է բարի գործերի ու նպատակների մասին | |
Երբ որևէ հոգևորականի կարգալուծ են անում Սրբ. Էջմիածնում, ապա ողջ աշխարհն է իմանում: Չգիտես ինչու Մայր Աթոռի դիվանը կարծում է , որ ամենից շատ դա է հետաքրքրում հասարակությանը: Բայց երբ Հայ Առաքելական եկեղեցին նաև մեր ազգի համար կարևորագույն հարց է քննարկում միջեկեղեցական համաժողովում և վավերացնում ամփոփիչ արձանագրությունը, այդ մասին հարկ չեն համարում տեղյակ պահել հասարակությանը: Մարտի 4-ից 6-ը Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանում տեղի է ունեցել Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները քննարկել են ծնելիության նվազման և ժողովրդագրական խնդիրները նախկին ԽՍՀՄ երկրներում : Մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը, հաղորդում Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը: Սյս խնդիրը կարևորագույն խնդիրն է նաև Հայաստանում: Քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները վավերացրել են ամփոփիչ փաստաթուղթ, որով միջեկեղեցական հանձնաժողովն առաջարկում է նախկին ԽՍՀՄ և Բալթյան երկրների եկեղեցիներին` քրիստոնեկան հասկացության հենքի վրա ստեղծել հասարակական շարժում մարդու և ընտանիքի արժանապատվության պաշտպանության համար ստեղծել միջեկեղեցական համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ընտանեկան արժեքների պաշտպանության նպատակով համարել, որ ընտանիքը հովվապետական հոգածության ամենակարևոր ոլորտն է կոչ անել եկեղեցիներին զարգացնել բարեգործական ծառայություններն ընտանիքի, մայրության և երեխաների պաշտպանության նպատակով գործարար աշխարհին կոչ անել աջակցել հասարակության մեջ առողջ և բազմազավակ ընտանիքների դրական կերպարը ձևավորելու գործում ԶԼՄ –ներով վկայել ընտանեկան արժեքների, հայրության ու մայրության պահապանության անհրաժեշտության մասին սերտ համագործակցել բոլոր մակարդակների պետական մարմինների հետ դեռևս դպրոցական տարիքից սերմանել ընտանեկան արժեքներն ու քրիստոնեական գաղափարները Իրապես եկեղեցին մեծ դեր ունի ծնելիության աճի և ընտանեկան արժեքների պահապանության գործում: Ո՞վ, եթե ոչ քահանան պիտի յուրաքանչյուր օջախից ներս հասու դարձնի ազգապահպան ու քրիստոնեական այս գաղափարները: Հայաստանում "կեղծ” եվրոպական արժեքներով առաջնորդվող մի ստվար զանգված արդեն գրավել է հեռուստատեսությունն ու ժամանցային ոլորտը: Հովսեփ Վարդումյան | |
|
Всего комментариев: 0 | |