23:32 Սովորական որոշում | |
Երեւանի քաղաքապետարանը արգելել է ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ս/թ. մարտի 28-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` 2011թ. ապրիլի 14-ին, 15-ին և 16-ին ժամը 16.00-22.00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթեր անցկացնելու մասին: Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության` Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.03.2011թ. որոշումներով արգելվել է հանրահավաքների անցկացումը նշված վայրում, «քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքների օրերին՝ ս/թ. ապրիլի 14-ին, 15-ին, 16-ին, և դրանց հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը»: Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքներն անցկացնել իրազեկումների մեջ նշված օրերին և ժամերին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն։
a1plus.am | |
|
Всего комментариев: 0 | |