23:33 Սկանդալ Թուրքիայում. մրցաշարի փակման ժամանակ հայկական հետք են գտել | |
Թուրքիայի Էրզրում քաղաքում անցկացված ուսանողական օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունից հետո օրեր անց սկանդալ է բռկվել: Պատճառն այն է, որ արարողության համար պատրաստված դեկորացիաները թուրքերին հիշեցրել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը:
«Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Զեքայ Քայան, ով նույնպես ներկա էր փակման արարողությանը, հայտարարել է, որ դեկորացիաները հիշեցնում են ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը, և իշխանություններից պահանջել է բացատրություն տալ այս երևույթին` համոզմունք հայտնելով, որ այս ամենի հետևում դավադրություն կա: «Կարծում եմ` այս մարդիկ պարզապես ծաղրում են մեզ», – ասել է նա: Նշենք, որ Օլիմպիական խաղերի փակման արարողության արտ-տնօրենը հայտնի պարուսույց Մուստաֆա Էրդողանն է: epress.am | |
|
Всего комментариев: 1 | |
|