09:44 Շառլ Ազնավուրն առաջին անգամ ցույցի մասնակցեց | |
Փարիզում Ֆրանսիայի Սենատի առջև, ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի, հանրահավաք է տեղի ունեցել: Հանրահավաքին մասնակցել է նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստիի» թղթակիցը: Ֆրանսիայի Ազգային ժողովը համապատասխան օրինագիծն ընդունել էր դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին, խորհրդարանի Վերին պալատը՝ Սենատը, սակայն, արգելափակեց այդ օրինագծի ընդունումը: Արդյունքում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Ֆրանսիայի մի քանի քաղաքներում այսօր ցույցեր է անցկացրել: Փարիզում ցուցարարներին, մասնավորապես, աջակցել են Օ-դե-Սեն դեպարտամենտի պատգամավորների խորհրդի ղեկավար Պատրիկ Դևեջյանը և Իսսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին: Հանրահավաքին, գործակալության հաղորդմամբ, մի քանի հարյուր հայեր են մասնակցել, իսկ ամենասպասված մասնակիցն, իհարկե, Շառլ Ազնավուրն է եղել: «Ես ուզում եմ, որ այս տիկնայք և պարոնայք հիշեն, որ ոչ մի թուրք զինվոր ֆրանսիական համազգեստ չի հագել և չի հագնի: Նրանք կարող են ցանկացած խոստում տալ և հաջորդ առավոտ հենց առաջինը հրաժարվել դրանից, ինչպես որ տեղի ունեցավ վերջին անգամ՝ Ժնևում»,-իր ելույթում նշել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Ազնավուրը նաև հիշեցրել է, որ «Թուրքիան Գերմանիան նախընտրել է Ֆրանսիայից»: «Դա նրանց իրավունքն էր: Իսկ մեր իրավունքն է՝ չընդունել նրանց Ֆրանսիայում և պահանջել, որ իրենց երկրում դադարեցնեն ժխտել Ցեղասպանությունը»,- ասել է Ազնավուրը: Ազնավուրն իր կարճատև ելույթից հետո մի քանի բառ է փոխանակել հավաքվածների հետ և հեռացել: tert.am | |
|
Всего комментариев: 0 | |