Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 12 » Սերժ Սարգսյանը փոփոխություններ է խոստանում ոստիկանությունում, հարկայինում եւ դատաիրավական համակարգում
21:08
Սերժ Սարգսյանը փոփոխություններ է խոստանում ոստիկանությունում, հարկայինում եւ դատաիրավական համակարգում
Նոր զարգացումներ են լինելու ոստիկանությունում, դատաիրավական, հարկային-մաքսային  համակարգերում։ Այդ մասին այսօր՝ մարտի 12-ին Ծաղկաձորում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այս փոփոխություններն ի վերջո կբերեն նրան, որ քաղաքական մեծ կամպանիաների ժամանակ, ընտրությունների ժամանակ ժողովուրդը կկարողանա կողմնորոշվել՝ ում է քվե տալիս։ Ես վստահ եմ, որ մեր երկրում զարգացումները լինելու են շարունակական, տեւական, եւ այս զարգացման արդյունքում ունենալու ենք ժողովրդավար երկիր»,- հավելել է 

Սերժ Սարգսյանը

Հանրապետության նախագահը խոստովանել է, որ փոփոխությունները միշտ խնդրահարույց եւ ցավոտ են լինում։ «Ցանկացած քաղաքական ուժ փորձում է այդ խնդիրները ծառայեցնել իր նպատակներին, բայց մեր նպատակին հասնելու ճանապարհին լինելու ենք հաստատակամ»,- խոստացել է Սերժ Սարգսյանը։

Նախագահն ասաց նաեւ, որ շատ օրինաչափ է, երբ մարդիկ փոփոխություններ են ուզում, եւ նաեւ օրինաչափ է իշխանությունների ցանկությունը՝ արագացնել այդ փոփոխությունները։  Նա որպես փոփոխությունների դրական օրինակ ընգծեց կենսաթոշակային բարեփոխումները, որը հնարավորություն կտա տնտեսել միլիարդավոր դրամներ՝ ուղղելով այդ միջոցները սոցիալական այլ ծրագրերի։



news.am

Просмотров: 551 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: