22:38 Սերժ Սարգսյանի փոխարեն ռուսներն են որոշում կայացնում | |
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ եռակողմ հանդիպումներն ու Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունը իմիտացիա է: «Հայաստանը ֆորպոստ է, և ռուսները որևէ խնդիր չունեն եռակողմ հանդիպման կանչելու: Իսկ ադրբեջանցիները, վախենալով ռուսների հատուկ տեսակից, նաև իրենց շահն ունենալով գնում են հանդիպման: Սակայն այդ հանդիպումներն անպտուղ են, և դա ցույց է տալիս, որ կողմերը ցանկանում են ստատուս քվոն պահել: Բայց դրա վերջը գալու է»,- նշեց նա` հավելելով, որ այդ հայտարարության մեջ չկա որևէ հայանպաստ դրույթ: «Մեր օգտին, մեր պետականության և ժողովրդի շահերից բխող բան չտեսա այնտեղ»,- ասաց Մակեյանը: Անդրադառնալով այն փաստին, որ Ս.Սարգսյանն Ալիևի հետ հաճույքով բուրան է վարում` այն դեպքում, երբ մեկ օր առաջ ադրբեջանցիները հայ զինվոր էին սպանել, Մակեյանը նշեց. «Դա ապացուցում է իմ համոզմունքը, որ ադրբեջանցիները որևէ զիջման չեն ցանկանում գնալ»: Ըստ նրա` առաջին դեպքը չէ, երբ հանդիպման նախօրեին հայ զինվոր է սպանվում, բայց քանի որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ, նա ի վիճակի չէ որոշումներ ընդունելու: «Նրա փոխարեն, ռուսներն են որոշում` գնա հանդիպման, թե ոչ»,- ասաց Մակեյանը: 1in.am
| |
|
Всего комментариев: 0 | |