20:25 Ռուբինյանը պիտակներ չի սիրում | |
Շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ հասարակական-քաղաքական գործիչների հանդիպման մասնակիցների մեջ են եղել նաև Կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանն ու Ալիկ Արզումանյանը, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի դեմ անհաշտ պայքար ծավալած Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանը, Տիգրան Խզմալյանը, Մարինե Պետրոսյանը: ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանին հարցրինք, թե ինչպե՞ս կարող է ինքը ներքաղաքական խնդիրներ քննարկել, օրինակ, Կոնգրեսի դեմ մշտապես կատաղի պայքար մղող և պրոքոչարյանական համարում ունեցող Անդրանիկ Թևանյանի հետ, անհասկանալի է: «Ես նման պիտակներ չեմ սիրում կպցնել որևէ մեկին: Մարդիկ են, որոնք ունեն իրենց կարծիքը և կարող են արտահայտել: Ես չգիտեմ` ինքը քոչարյանակա՞ն է, թե՞ չէ: Ինքն ինձ ասել է, որ քոչարյանական չի»,- ասաց Ռուբինյանը: Վերջինս նաև ասաց, թե շաբաթ օրվա հանդիպման ժամանակ քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, հնչել են մտահոգություններ: «Այստեղ տարօրինակ բան չկա: Հանդիպում է եղել, մարդիկ իրենց կարծիքները փոխանակել են: Դավադրություն չի եղել, գաղտնի հանդիպում չի եղել»,- ասաց պարոն Ռուբինյանը: 1in.am
| |
|
Всего комментариев: 0 | |