Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 9 » Քրդական կուսակցությունը ցանկանում է առաջադրել Հրանտ Դինքի եղբոր թեկնածությունը
23:29
Քրդական կուսակցությունը ցանկանում է առաջադրել Հրանտ Դինքի եղբոր թեկնածությունը

Քրդական «Firat» լրատվական գործակալության փոխանցմամբ, քրդական Խաղաղություն ու ժողովրդավարություն կուսակցությունը (ԽԺԿ), որը հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է մեծամասնական կարգով, մտադիր է առաջադրել Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի եղբայր Օրհան Դինքի թեկնածությունը: 

Եթե ԽԺԿ ներսում Դինքի եղբոր թեկնածությունը հաստատվի, ապա վերջինս համապատասխան առաջարկ կստանա: ԽԺԿ հաշվարկներով, իրենց կհաջողվի թուրքական խորհրդարանում ունենալ 35-40 խորհրդարանական, որոնցից նվազագույնը 12-ը պետք է լինեն կանայք: 

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ ԽԺԿ-ն նույնպիսի առաջարկ էր արել Հրանտ Դինքի կնոջը` Ռաքել Դինքին, սակայն մերժում էր ստացել: Բացի այդ, նշվում է, որ ԽԺԿ-ի կողմից թեկնածուական առաջարկ է ուղղվելու պոլսահայ գրող և լրագրող Հայկո Բաղդատին, ով կարող է առաջադրվել Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում:

Հայտնի է, որ Ստամբուլում քրդերենը դարձել է երկրորդ լեզու, քանի որ այնտեղ բնակվում է 3-4 միլիոն քուրդ, ինչի համար էլ դեռևս Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը (Գյուլը 11-րդն է) Ստամբուլը հռչակել էր քրդերի խոշորագույն քաղաք:





1in.am

Просмотров: 535 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: